ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ա. Ջավադյան: Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստան բերեցին հեղինակավոր ընկերությունների՝ «Fitch»...

10.02.2014

Հայաստանյան որոշ ընկերություններ հնարավորություն կունենան վարկանիշ ստանալ միջազգային հեղինակավոր «Fitch» ընկերությունից, այս մասին փոտրվարի 7-ին կապիտալի շուկայի զարգացմանը նվիրված համաժողովի ընթացքում ասել է Կենտրոնական Բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյանը: Նա նշել է, «Մենք բանակցել ենք վարկանշող մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ և արդեն համագործակցման առաջարկ ենք ստացել «Fitch» ընկերությունից»:

Կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակով Հայաստան են ներգրավել միջազգային առաջատար և հեղինակավոր ընկերությունների, որոնք բացի իրենց փորձից բերելու են նաև կառավարման նոր մշակույթ և օգնելու են ֆինանսական շուկայում վստահության ամրապնդմանը։

Կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ են որակյալ և վստահելի ներդրումային գործիքներ և բարենպաստ ներդրումային միջավայր: Այս առումով մեծ առաջընթաց կարելի է համարել օրեր առաջ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ՀՀ դրամով պարտատոմսերի թողարկումը (http://www.ebank.am/?p=article&id=1992): «Հուսով եմ նման թողարկումները շարունակական բնույթ են կրելու»,- նշել է Ա. Ջավադյանը:

Կենսաթոշակային բարեփոխումների շնորհիվ հնարավոր է որոշ ընկերություններ կապիտալի շուկան սկսեն դիտարկել որպես ավելի էժան միջոցների ներգրավման աղբյուր, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա շուկայի զարգացման գործում:

Ըստ Ա. Ջավադյանի ազգային խնայողությունների դեռևս ցածր մակարդակը և դրանք արդյունավետ ներդրողների սահմանափակ հնարավորությունները ակնհայտ են դարձնում, որ կենսաթոշակային բարեփոխումները ունեն ոչ միայն սոցիալական այլև կարևոր տնտեսական նշանակություն։ Զարգացած կապիտալի շուկայի միջոցով կենսաթոշակային խնայողությունները կարող են մտնել տնտեսության տարբեր ոլորտներ և խթանել տնտեսական զարգացումը մեր երկրում։

Կենսաթոշակային բարեփոխումները իրենց հերթին կնպաստեն կապիտալի շուկայի զարգացմանը՝ ստեղծելով կայուն պահանջարկ որակյալ և իրացվելի գործիքների նկատմամբ։

Լրագրող` Մ. Խաչատրյան, Վ. Օհանջանյան

ebank.am- լրատվական

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x