ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մարտին եվրոգոտում գործազրկության մակարդակը կազմել է 10,9%

02.05.2012

2012թ. մարտին եվրոգոտու երկրներում գործազրկության մակարդակը նախորդ ամիսների համեմատ բարձրացել է։

Հաշվետու ժամանակահատվածում գործազրկության ցուցանիշը եվրոգոտում կազմել է 10,9%, ասված է Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի զեկույցում։ Փորձագետներն այս ցուցանիշն ակնկալում էին 10,9%-ի մակարդակում։

Հիշեցնենք, որ փետրվարին համապատասխան ցուցանիշը կազմել է 10,8%։

2012թ. մարտին Եվրամիության 27 անդամ պետություններում գործազրկության մակարդակը, հաշվի առնելով սեզոնային տատանումները, փետրվարի համեմատ մնացել է անփոփոխ՝ կազմելով 10,2%։ Տարեկան կտրվածքով գործազրկության մակարդակը բարձրացել է 0,8 տոկոսային կետով՝ 2011թ. մարտյան 9,4% ցուցանիշի համեմատ։

Եվրամիությունում գործազրկության ամենացածր մակարդակն արձանագրել են Ավստրիան (4,0%), Նիդեռլանդները (5,0%), Լյուքսեմբուրգը (5,2%) և Գերմանիան (5,6%)։ Եվ ընդհակառակը, գործազրկության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են Իսպանիան (24,1%), Հունաստանը (21,7%՝ ըստ 2011թ. հունվարի տվյալների) և Պորտուգալիան (15,3%)։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x