ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Քննարկվել են սննդամթերքի արտադրության ոլորտի Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգին առնչվող խնդիրները

07.02.2014

ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է սննդամթերքի արտադրության  ոլորտում Մաքսային Միությունում գործող տեխնիկական կանոնակարգերին նվիրված «կլոր սեղան», որը վարում էր էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի շուրջ  90 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրասիական  տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ողջունելով հյուրերին` շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և կլոր սեղանին մասնակցելու համար:
Նա նաև նշեց, որ սա հերթական կլոր սեղանն է, որն անցկացվում է Հայաստանի բիզնես շրջանակներին Մաքսային Միության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին ծանոթացնելու նպատակով:  Կ.Մինասյանը շեշտեց, որ  հանդիպման հիմնական նպատակն է` հասկանալ այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այս ոլորտում  Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության ժամանակ, նաև ինչ ժամկետներ և ինչ միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի ոլորտը պատրաստ լինի սահուն անցում կատարելու և գործելու Մաքսային Միության տարածքում:  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր կապված սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով ընդգրկված արտադրանքի մակնշման, համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանորակարգման վարչության աշխատակիցները Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացրին սննդամթերքի արտադրության ոլորտում Մաքսային Միությունում գործող տեխնիկական կանոնակարգերին, որից հետո կազմակերպվեց քննարկում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x