ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կապիտալի շուկաների զարգացումը Հայաստանում(8 նկար)

06.02.2014

Այսօր՝ փետրվարի 7-ին, <<Ծաղկաձոր Մարիոթ>> հյուրանոցում տեղի ունեցած համաժողովի ուշադրության կենտրոնում Հայաստանում կապիտալի շուկաների զարգացումն էր: Համաժողովը կազմակերպված էր Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա>>-ի կողմից, ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցությամբ: Ավելի քան 100 մասնակից մասնավոր ընկերություններից, ինչպես նաև պետական պաշտոնյաներ և այլ շահագրգիռ կողմեր մասնակցել էին միջոցառմանը՝ քննարկելու Հայաստանում կապիտալի կայուն շուկաների զարգացման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները:Միջոցառմանը մասնակցել էին նաև տեղական բանկերի ղեկավարները, կորպորատիվ պարտատոմսերի պոտենցիալ թողարկողները,հայկական և տարածաշրջանային կենտրոնական բանկերի, ֆոնդային բորսաների, քլիրինգային և հաշվարկային հաստատությունների, վարկանիշային գործակալությունների, տեղական և միջազգային ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաները: Մասնակիցները քննարկեցին համաշխարհային և ներքին համատեքստը՝ հաշվի առնելով շուկայի հեռանկարները, և թե ինչպես ՎԶԵԲ-ը և այլ դոնորներ կարող են օժանդակել Հայաստանում կապիտալի շուկաների զարգացմանը: Համաժողովը բացեցին Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՎԶԵԲ-ի՝ Տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացման գծով տնօրեն Անդրե Կուուսվեկը: ՎԶԵԲ-ը հիմնական ներդրող է Հայաստանի մասնավոր հատվածում և տեղական արժույթի և կապիտալի շուկաների հետագա զարգացման կողմնակիցը: <<Կապիտալի շուկաները խթանում են տնտեսական աճը և բարեկեցությունը՝ համախմբելով ֆինանսական ռեսուրսները և նպաստելով դրանց արդյունավետ բաշխմանը: Ներդրողները կշահեն ավելի աշխույժ շուկայի պայմաններում՝ ունենալով ներդրումներ կապիտալու և հեջինգի համար ֆինանսային գործիքների լայն տեսականի, իսկ թողարկողները կունենան գործիքների ավելի լայն ընտրություն՝ ֆինանսավորելու իրենց ներդրումային կարիքները>>,- ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսը:Այս համաժողովը համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի կողմից իր առաջին՝ աճուրդում հրապարակայնորեն վաճառվող տեղական արժույթով պարտատոմսերի թողարկման հետ, որից ստացած հասույթը Բանկը ուղելու է իր՝ տեղական դրամով ներդրումների պորտֆելին: <<Սա ազդանշան է, որ հայկական շուկաները բաց են միջազգային ներդրումային հանրության համար, միևնույն ժամանակ օգնելով համապատասխանեցնել հաշվեկշիռների արժութային և ժամկետային կառուցվածքները ներդրողների և դրամային արժույթով վարկառուների համար>>,-ավելացրեց պարոն Դեվիսը: Հայաստանն ունի լավ համակարգված պարտադիր կենսաթոշակային համակարգ, որը կնպաստի կապիտալի կայուն շուկաներին և կշահի դրանցից: Համաժողովի ակնկալվող արդյունքներից մեկը կլինի մասնավոր հատվածի ներկայացուցիչների, կարգավորողների և կառավարության միջև պետական-մասնավոր քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծումը՝ ճանապարհ հարթելու արդիականացված և կայուն ենթակառուցվածքի համար, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար: <<Վերջին զարգացումների և Հայաստանում ավելի արդյունավետ, թափանցիկ և գրավիչ կապիտալի շուկաներ զարգացնելու շուկայի բոլոր մասնակիցների ջանքերի հետ մեկտեղ մենք նկատում ենք աճող հետաքրքրություն միջազգային ֆինանսական հանրության կողմից>>,- ասել է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա>>-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:<<Այս համաժողովը մեր շուկայի գրավչության լրացուցիչ ապացույցն է: Մենք կձգտենք զարգացնել այն հետագայում և ստեղծել այնպիսի շուկա, որը կխթանի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները>>: Համաժողովը ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամի կողմից, որը հնարավորություն է ընձեռում ՎԶԵԲ-ին աջակցել տեղական արժույթի և կապիտալի շուկաների զարգացմանը ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով: Լրագրողներ՝ Մ. Խաչատրյան, Վ. Օհանջանյան

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x