ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը

06.02.2014

Ս.թ. հունվարի 27-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայից Հայաստան էր ժամանել փորձագիտական խումբ Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ գործող ռուսաց լեզվի անվճար դասավանդման կենտրոնների գործունեությանը ծանոթանալու նպատակով: Խմբի կազմում էին ՌԴ կրթության և գիտության նախարարության, ՌԴ Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի պետական ինստիտուտի մասնագետներ, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության, ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը գլխավորում էր Արտերկրի հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի գծով ՌԴ նախագահի վարչության խորհրդական Վ. Չերնիշովը:
Ամեն կենտրոնում կա 3-7 խումբ, որոնց մեծ մասամբ դասավանդում են Ա.Ս. Պուշկինի անվ. ռուսաց լեզվի ՌԴ պետական ինստիտուտում վերապատրաստված մասնագետներ:
Հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը փորձագիտական խումբը այցելեց ռուսաց լեզվի ուսուցման բոլոր կենտրոնները Երևանում և ՀՀ 9 մարզերում: Այցի ընթացքում խմբի անդամները ծանոթացան դասախոսական կազմի հետ, շփվեցին երեխաների ու նրանց ծնողների հետ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Հայ երիտասարդության շրջանում նկատվում է հետաքրքրություն ռուսաց լեզվի ուսումնասիրման հանդեպ: Այս նպատակի իրականացման համար Հայաստանում Ռուսական գրքի տան աջակցությամբ ամբողջ Հայաստանի տարածքում գործում են լեզվի անվճար ուսուցման կենտրոններ: ՎՏԲ-Հայաստան Բանկը ուրախ է աջակցել ռուսաց լեզվի ուսուցմանն ու տարածմանն ուղղված ծրագրերին և այդ նպատակով համագործակցում է Ռուսական գրքի տան հետ: Նմանատիպ նախագծերը անկասկած աջակցում են Հայաստանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանմանը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x