ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում

05.02.2014

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն իր հաճախորդներին կշարունակի մատուցել լայն սպեկտորի բանկային ծառայություններ արդեն նոր տարածքում: Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Երևանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամաս, 11/91 հասցեում:

Արարողությանը ներկա էր  Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, ով ողջունելով հավաքվածներին՝ նշել է, որ «Դավիթաշեն» մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Նրա խոսքերով, Բանկն ակտիվորեն համագործակցում է ինչպես բիզնեսի ներկայացուցիչների, այնպես էլ ֆիզիկական անձանց հետ` մատուցելով նրանց տարատեսակ և բարձրակարգ բանկային ծառայություններ: «Իսկ մասնաճյուղային ցանցի ընդլայնումը և նորացումը կնպաստի Բանկի զարգացմանը նշված ուղղություններով»,- ասել է Ն. Կարամանուկյանը:

Վերաբացված մասնաճյուղում նույնպես Բանկը հաճախորդներին առաջարկելու է օգտվել բանկային ծառայությունների ամբողջական փաթեթից, որոնք նախատեսված են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այդ թվում` բիզնեսի զարգացման և շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, քարտային ծառայություններ, դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում և դեպի արտերկիր, լավագույն պայմաններով ավանդների ընդունում` բացառիկ` տարեկան մինչև 14.5% տարեկան տոկոսադրույքով և այլ բանկային ծառայություններ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x