ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սեմինար էներգախնայող համակարգերի ներդրումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ

05.02.2014

Վերջերս INOGATE-ի «Կայուն էներգետիկա» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար` էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ, որին մասնակցեցին Ամերիաբանկի աշխատակիցները: Սեմինարն ընդգրկում էր «Էներգաարդյունավետություն», «Վերականգնվող էներգիա», «Կլիմայի փոփոխություններ», «Կայուն էներգետիկ զարգացում» թեմաները: Սա յուրօրինակ հնարավորություն էր Բանկի մասնագետների համար` ծանոթանալու միջազգային փորձին ավստրիական ERSTE BANK-ի օրինակով, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում` գործնական պարապմունքների միջոցով:

INOGATE-ի փորձագետները ներկայացրեցին նշված ոլորտում որոշումների կայացման և ամենօրյա աշխատանքի հաջող կազմակերպման նոր գործիքները, որոնք կբարձրացնեն Բանկի մասնագետների տեղեկացվածությունը էներգաարդյունավետության նշանակության և էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին և կկիրառվեն հաճախորդների հետ պրակտիկ աշխատանքում:

Մասնավորապես, բանկային փորձագետ Վեռնեռ Ուեյս-Ռաաբլը ներկայացրեց ERSTE BANK-ի փորձը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ծրագրերի ֆինասավորման ոլորտում` առանձնակի ուշադրություն հրավիրելով նախագծման և շահագործման փուլում առկա ռիսկերի, դրանց նվազեցման մեխանիզմների, նախագծերի ֆինանսավորման առանձնահատկությունների, ֆինանսատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող այլ հարցերի վրա: Ներկայացվեց նաև տեղեկատվություն Հայաստանում քիչ տարածում ունեցող էներգիայի այլընտրանքային աղբյուրների` քամու, արևի, բիոգազի մասին:

Կայուն էներգետիկայի գծով առանցքային մասնագետ Լարրի Գուդը նշեց. «Մեր հիմնական նպատակն է բարելավել էներգախնայող համակարգերի ներդրումային միջավայրը: Այսպիսով, մենք սովորեցնում ենք բանկային համակարգի մասնագետներին տիրապետել որոշակի գործիքների, որոնք կօգնեն ներդրումներն առավել արագ ուղղել էներգախնայող համակարգերի ոլորտ: Մենք սովորեցնում ենք, թե ինչպես գնահատել և կառավարել ռիսկերը, ինչպես գնահատել նախագծի արժեքը, իրականացնել շահագործման ցիկլի ծախսերի վերլուծություն: Նրանք գիտեն, թե ինպես իրականացնել նշված վերլուծությունը, սակայն կիրառել այն էներգախնայող համակարգերի ոլորտում, դա փոքր-ինչ այլ գործընթաց է»:

Սեմինարը կնպաստի Ամերիաբանկի աշխատակիցների կողմից էներգախնայող համակարգերի ներդումային նախագծերին առնչվող ֆինանսական ծրագրերի արդյունավետ կառավարմանը, Բանկի մասնագիտական ներուժի ամրապնդմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x