ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշները նվազել են

05.02.2014

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ Գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ) 2013թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է 50.1, ինչը գտնվում է կայունության միջակայքում:

Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 52.8, իսկ ամենացածր ցուցանիշը` ծառայությունների ոլորտում՝ 46.7, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում:

Շինարարության և առևտրի ոլորտներում ևս, չնայած արձանագրված աճի տեմպի դանդաղմանը, ցուցանիշների արժեքները գտնվում են կայունության միջակայքում:



Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2013թ-ի չորրորդ եռամսյակում կազմել է 50.9, որը վկայում է գործարարների կողմից գործարար միջավայրի վերաբերյալ կայուն տրամադրվածության մասին:

Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում (52.5), իսկ ամենացածր ցուցանիշը` առևտրի ոլորտում, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում:

Շինարարության և ծառայությունների ոլորտներում ևս, չնայած արձանագրված աճի տեմպի դանդաղմանը, ցուցանիշների արժեքները գտնվում են կայունության միջակայքում:









Ցուցանիշների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով: Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընկերության տնտեսական վիճակը ընթացիկ, իսկ սպասման արժեքը գալիք եռամսյակում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշների հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները:

Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է):

Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x