ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Volkswagen Golf-ը կրկին Եվրոպայի ամենավաճառվող ավտոմեքենան է

02.05.2012

Եվրոպայում ամենավաճառվող մեքենան Volkswagen Golf-ն է. միայն այս տարվա մարտին գերմանացի ավտոարտադրողը վաճառել է 52 933 մեքենա, ինչը 0,7%-ով աելի է անցած տարվա ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Autonews.ru-ն` վկայակոչելով JATO Dynamics-ին, երկրորդ տեղն զբաղեցրել է Ford Fiesta-ւը` 47 888 հատ(-4,8%), երրորդ տեղում Opel Corsa-ն է (38 809 մեքենա, -2,4%): Այնուհետեւ ցուցակը շարունակում են Volkswagen Polo -ն(36 948 մեքենա, -5,8%), Ford Focus-ը (32 829 մեքենա, -4,8%), Opel Astra-ն (31 091 մեքենա, -16,6%), Nissan Qashqai-ն (30 237 մեքենա, +21,5%), Renault Clio-ն (28 686 մեքենա, -19,5%), Peugeot 207-ը (23 582 մեքենա, -24,5%) եւ Toyota Yaris -ը(22 856 մեքենա, +18,1%): Միժամանակ մեքենաների եվրոպական շուկայում անկում է նկատվում. մարտի ընթացքում նոր մեքենաների վաճառքի ծավալը նվազել է 7,1% -ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2012թ. առաջին եռամսյակում վաճառքի ոչ վատ ցուցանիշներ են արձանագրել Volkswagen-ը (+3,2%), Audi-ն (+6,9%), BMW-ն (+4,8%) եւ Mercedes-Benz-ը (+8,1%): Աուտսայդերի կարգավիճակում է հայտնվել ֆրանսիական Citroen-ը, որի վաճառքը նվազել է 20,7%-ով: Նշենք, որ Volkswagen Golf-ն ամրապնդել է իր դիրքերն ամենավաճառվող ավտոմեքենայի կարգավիճակում: Դեռ անցած տարի ամռանը JATO Dynamics-ը նշել էր, որ առաջին կիսամայակում Եվրոպայում վաճառվել է 253,3 հազար մեքենա: Աղբյուր՝www.news.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x