ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Զարգացման Բանկը գերակատարել է ծրագրվածը

04.02.2014

2013թ. ընթացքում Զարգացման Հայկական Բանկը մի շարք կարևոր հոդվածներով ապահովել է ծավալային աճ: 2013թ.-ի վերջին բանկի ակտիվները կազմել են շուրջ 70 մլրդ, պարտավորությունները՝ ավելի քան 60 մլրդ՝ տարեսկզբի համեմատ աճելով համապատասխանաբար 37.4% և 42.8%-ով: Նշենք, որ համակարգում ակտիվների աճի տեմպով բանկը զբաղեցնում է 3-րդ, իսկ պարտավորությունների աճի տեմպով՝ 4-րդ տեղը: Բանկի հաճախորդների թիվը տարեսկզբի համեմատ աճել է 29%-ով:
Զարգացման Բանկն իր որդեգրած քաղաքականության շնորհիվ 3 տարիների ընթացքում արձանագրել է մի շարք զարգացումներ: Ակտիվները և պարտավորությունները աճել են ավելի քան 3 անգամ, ժամկետային ավանդները՝ մոտ 6 անգամ, ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները՝ մոտ 7 անգամ:
Բանկն իր հաջողությունները պայմանավորում է մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով և նոր հաճախորդների վստահությամբ:
Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշում է, որ "Ըստ բանկի հեռանկարային զարգացման ծրագրի բանկը նախատեսում է ամրապնդել ձեռք բերված դիրքերը, շարունակել աշխարհագրական ընդլայնման զուսպ մարտավարությունը՝ մասնաճյուղեր բացելով ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ խոշոր քաղաքներում: Ակնկալվում է, այս ամենի արդյունքում էլ ավելի ընդլայնել բանկի հաճախորդների բազան և որակական նոր մակարդակի հասցել հաճախորդների սպասարկման գործընթացը: Բանկում մեծ ուշադրություն է դարձվելու մատուցվող ծառայությունների շրջանակի ընլայնմանը, բարձրացնելով դրանց որակը՝ ձգտելով յուրաքանչյուր հաճախորդին մատուցել ծառայությունների համալիր փաթեթ":


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x