ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը տարվա լավագույն պատմվածքի մրցույթ «Արձակ 2013»-ի գործընկերն է

04.02.2014

«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբը Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնի ճեմասրահում ամփոփեցին «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի արդյունքները, որի անցկացման նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում և խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկը մրցույթի գործընկեր է և ժյուրիից անկախ պարգևատրեց ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակ Լևոն Շահնուրին «Լուսավոր մի կետ» ստեղծագործության համար: Որպես պարգև հեղինակը ստացավ ՎՏԲ բանկի աջակցությամբ հրատարակված Ա.Ս. Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հատուկ հրատարակությունը:
Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր և երկու հատուկ մրցանակային տեղեր: «Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով, Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով: Գլխավոր մրցանակին արժանացան Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի համար, Արփի Ոսկանյանը «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի համար և Համբարձում Համբարձումյանը «Համլետի հոր Ուրվականը» պատմվածքի համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x