ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013-ի ամենախոշոր հարկ վճարող բանկը դարձել է

03.02.2014

ՀՀ-ում գործող 21 առևտրային բանկերը և Համահայկական բանկը միասին 2013 թվականի ընթացքում պետական բյուջե են փոխանցել ավելի քան 37,8 մլրդ դրամ: Այս ցուցանիշի 78.8%-ը վճարել են թվով 10 բանկ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի համար նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում հարկային պարտավորությունները գերազանցել են 4,768 մլրդ դրամը: Նշենք, որ նախորդ եռամսյակի տվյալներով բանկը 2-րդ խոշոր հարկ վճարող բանկն էր, սակայն 4-րդ եռամսյակում պետբյուջե վճարելով ավելի քան 1,182 մլրդ դրամ «ՎՏԲ-Հայաստան» բանկը դարձավ 2013 թվականի խոշոր հարկ վճարող թիվ 1 բանկը Հայաստանում:

Բանկերի կողմից վճարված հարկերի 11.4%-ը վճարել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը: 2013-ին բանկը պետական բյուջե է փոխանցել 4,302 միլիարդ դրամ, որից 668,3 միլիոնը վճարվել է 3-րդ եռամսյակում:

Խոշոր հարկ վճարող բանկերի եռյակը եզրափակում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը, որը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վճարել է 898,1 մլն իսկ ամբողջ 2013-ի ընթացքում՝ 3,9 միլիարդ դրամ, ինչը կազմել է բանկերի հարկերի 10.3%-ը:

Հարկերի համապատասխանաբար 9%-ը և 8%-ը վճարել են «Արդշինինվեստբանկ»-ը (3,403 մլրդ.) և «Ամերիաբանկ»-ը (3.037 մլրդ. դրամ):

 Բոլոր բանկերը և նրանց վճարած հարկերը ներկայացնենք հետևյալ աղյուսակով՝


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x