ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


5 Խոշոր հարկատու ապահովագրականները

03.02.2014

2013 թվականի ընթացքում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունները պետական բյուջե են վճարել 2.3 միլիարդ դրամ: Նախորդ տարվա համեմատ այս տարի վճարած հարկերը ավելացել են 42%-ով (2012-ին՝ մոտ 1.6 մլրդ. դրամ): Աղբյուրը՝ insurance.am
Խոշոր հարկ վճարող ապահովագրականների Top-5-յակը ունի հետևյալ տեսքը՝«Ռոսգոսստրախ-Արմենիա». Նախորդ տարվա 12 ամիսների ընթացքում ընկերությունը վճարել է մոտ 652 մլն դրամ, ինչը բոլոր ապահովագրականների վճարած հարկերի 28.7%-ն է: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը աճել է 73.7%-ով: 1000 խոշոր հարկ վճարողները ցանկում ընկերությունը գտնվում է 180-րդ տեղում:
2-րդ խոշոր հարկ վճարող ապահովագրական ընկերությունը «Ինգո Արմենիա»-ն է: Նախորդ տարվա 372-ի դիմաց այս տարի ընկերության վճարած հարկերը կազմել են 456.7 մլն. դրամ (+22.7%): Խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը գտնվում է 241-րդ տեղում:
Ապահովագրականների վճարած հարկերի ընդհանուր մեծության 17.9%-ը վճարել է «ՌԵՍՈ» ապահովագրականը: Նախորդ տարվա համեմատ այս տարի պետբյուջե փոխանցված գումարը աճել է 64.7%-ով և կազմել է 405.3 մլն. դրամ: Ընդհանուր ցանկում «ՌԵՍՈ»-ն գտնվում է 276-րդ տեղում:
«Արմենիա Ինշուրանս»-ը 2013 թվականի ընթացքում վճարել է 233.7 մլն. դրամ, ինչը ապահովագրականների հարկերի 10.3%-ն է: Նախորդ տարվա համեմատ ընկերության հարկերի ծավալը աճել է 85.7%-ով, ինչը ամենամեծ աճն է ապահովագրականների շրջանակում:
Խոշոր հարկ վճարող ապահովագրականների Top-5-ը եզրափակում է «ՍԻԼ Ինշուրանս» ընկերությունը: 2013-ին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել ավելի քան 187.6 մլն. դրամ, ինչը ապահովագրականների հարկերի 8.2%-ն է: Նշենք, որ 2012 թվականի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «ՍԻԼ Ինշուրանս»-ը չկար:
Top-5-ից դուրս է մնացել «Նաիրի Ինշուրանս»-ը, որը նախորդ տարվա համեմատ այս տարի վճարել է 33%-ով պակաս հարկերի: 2012 թվականի 266.9 մլն.-ի դիմաց 2013-ին պետբյուջե է փոխանցել 178.6 մլն. դրամ: Ընդհանուր ցանկում ընկերությունը գտնվում է 588-րդ տեղում:
«Գարանտ-Լիմենս» ապահովագրականը ողջ 2013-ի ընթացքում պետական բյուջե է վճարել 151.4 մլն. դրամ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x