ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը տեղաբաշխել է դրամով արտահայտված պարտատոմսեր

01.02.2014

2014 թվականի հունվարի 31-ին Վերակառուցման  ևԶարգացման Եվրոպական Բանկը (EBRD) ֆոնդային բորսայում տեղաբաշխել է ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսեր:

Տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ իսկ պահանջարկը՝ 2.07 մլրդ: Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի 3 անդամ:

Պարտատոմսերը թողարկվել են լողացող տոկոսադրույքով, որը հաշվարկվելու է արժեկտրոնի վճարման պահին Կենտրոնական բանկի կողմից սահմանված 6 ամսական պարտատոմսի եկամտաբերության տոկոսադրույքի և տեղաբաշխման արդյունքում որոշված մարժայի (0.3%) գումարով:

Սա առաջին դեպքն է, երբ օտարերկրյա ֆինանսական ինստիտուտը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղաբաշխում է դրամով արտահայտված պարտատոմսեր: Սա լայնացնում է Բորսայի հաճախորդների ցանկը և բարձրացնում է Հայաստանի կապիտալի շուկայի հնարավորությունները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x