ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկի 2013թ. գործունեության արդյունքները

01.02.2014

2014 թվականի հունվարի 31-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ Ամերիաբանկի Տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը ամփոփել է 2013 թվականը:

2013-ին հայկական «Ամերիաբանկը» ակտիվները ավելացրել է 29 տոկոսով՝ մինչեւ 315 մլրդ դրամ:  Բանկի պարտավորություններն ավելացել են 32,6 տոկոսով՝ կազմելով ավելի քան 276,2 մլրդ դրամ: «Այդ ցուցանիշներով մենք Հայաստանի բանկային համակարգում առաջին հորիզոնականն ենք զբաղեցնում»,-հայտարարել է Հանեսյանը:

Բանկի վարկային պորտֆելը 2013-ի ընթացքում ավելացել է մոտ 21 տոկոսով եւ կազմել է ավելի քան 176 մլրդ դրամ:

2013-ի վերջի դրությամբ, խոշոր ընկերություններին տրամադրված վարկերը կազմել են 106,1 մլրդ դրամ, անհատներին՝ 31,5 մլրդ: Վարկերի մեծ մասը կազմել են հիփոթեքայինները՝ 10,2 մլրդ:

Կոռպորատիվ վարկային պորտֆելում առաջատար տեղ են զբաղեցնում առեւտրային վարկերը՝ 42,8 մլրդ դրամ: Հաջորդը սննդարտադրության ոլորտի վարկերն են՝ 17,7 մլրդ դրամ: Բացի այդ բանկը մոտ 2,3 անգամ ավելացրել է գյուղատնտեսական վարկերի պորտֆելը՝ այն հասցնելով 3,4 մլրդ դրամի:

Ամերիաբանկը ծրագրում է 2014 թվականին էլեկտրոնային բանկային մի շարք ծառայություններ գործարկել:  2014 թվականին ծրագրվում է ավարտել Intranet (կազմակերպության ներքին մասնավոր ցանց` «ԱՌԿԱ») ներդրման ծրագիրը, որը մեկնարկել էր 2013 թվականին և իրականացվում է Share Point հարթակի վրա։

 Արտակ Հանեսյանը նշեց նաև, որ բանկը նախաձեռնել է բացել «Կոնտակտ կենտրոն», որի սարքավորումներն ու ծրագրային ապահովումն արդեն գնվել է, տարածքը` նախապատրաստվել, և բացումը ծրագրված է մարտի կեսին։

«Դա թույլ կտա հեռախոսով հաճախորդներին սպասարկելու նոր ձևեր, մասնավորապես, հեռախոսային բանկինգի ծառայություններ մատուցելու հնարավորություն ներդնել»,– ասաց Հանեսյանը։

Ըստ նրա, Ամերիաբանկը հայկական բանկերից առաջինը 2013 թվականին Ինտերնետ-էքվայրինգի (ծառայություն, որը թույլ է տալիս ապրանքների և ծառայությունների վճարման բանկային քարտեր ընդունել անմիջապես ինտերնետ–կայքում` «ԱՌԿԱ») իրականացման արտոնագիր ստացավ։

«Մենք արդեն սկսել ենք ծառայություններ մատուցել կորպորատիվ այն հաճախորդներին, ովքեր մտադիր են իրենց առևտուրն ինտերնետի միջոցով կազմակերպել, և այսօր բանկն արդեն կարող է MasterCard, Visa, ArCa բանկային քարտերի քարտային պրոդուկտների համար ծառայություն մատուցել»,– ասաց Հանեսյանը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում։ Ամերիաբանկը Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը սկսած 2007 թվականից` նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի է տրամադրում։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x