ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը` ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի հետ լավագույնս համագործակցող

31.01.2014

2014թ. հունվարի 30-ին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփեց նախորդ տարվա իր գործունեությունը և հանձնեց վկայականներ 2013թ. լավագույն գործընկեր կազմակերպություններին: 2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցելու ոլորտում ճանաչվել է լավագույն գործընկեր: Բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը: Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցչին հանձնեց «Լավագույն համագործակցող բանկ» և «Լավագույն համագործակցող աշխատակից բանկային ոլորտում» վկայագրերը:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես լավագույն համագործակցող բանկ մեր համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամբ տեխնիկապես գրագետ մոտեցման արդյունք է: Մենք շնորհակալ ենք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին մեր համագործակցության բարձր գնահատականի համար: Հույս ունենք` ապագայում ունենալ առավել արդյունավետ համատեղ աշխատանք ֆինանսական մասով հաճախորդների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում»:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x