ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ավանդ «Շահավետ+»` 14% տարեկան 91 օր և ավելի ժամկետի համար

31.01.2014

Յունիբանկը բարելավել է «Շահավետ+» ժամկետային ավանդի պայմանները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար:

Այսուհետ 14% տարեկան տոկոսադրույքը կգործի նաև 91 օր և ավելի ժամկետով գումար ներդնելու դեպքում: Բացի ՀՀ դրամից, «Շահավետ+» ավանդը կարելի ձևակերպել ԱՄՆ դոլարով կամ եվրոյով` համապատասխանաբար 7% և 5% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո:

«Շահավետ+» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը, ընտրել տոկոսների հաշվեգրման տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում:

Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաև կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի /վարկային միջոցների/ ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով:

«Շահավետ+» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերից ցանկացածում:

31.12.13թ.-ի դրությամբ Յունիբանկի ավանդների ծավալը կազմել է 122.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 15%-ով: Ժամկետային ավանդների ծավալն աճել է 17%-ով և կազմել 108.5 մլրդ դրամ:

Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Ավանդներ» բաժնում:

Բանկի մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x