ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ Եվրապարտատոմսերը այսօր ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

31.01.2014

2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեց ՀՀ Եվրապարտատոմսերով բորսայական առևտրի մեկնարկը Հայաստանում: Արարողությանը ներկա էին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը նշեց, որ եվրոպարտատոմսերի ցուցակումը հնարավոր դարձավ բոլոր շահառու կողմերի՝ Ֆինանսների նախարարության, Հայաստանի Կենտրոնական բանկի և մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ:

«Գրանցվելով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հարթակում՝ եվրոպարտատոմսերը դարձան ոչ միայն կարևոր այլընտրանքային գործիք ֆինանսական շուկայի մասնակիցների համար, այլև դարձան առաջին արժեթղթերը՝ գրանցված արտասահմանյան հաշվառման համակարգերում, որոնք սկսվեցին շրջանառվել Հայաստանում»,-նշեց Կ. Սարոյանը:

Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, ազդարարելով առաջին գործարքը, նշեց. «Որպես թողարկող, մեզ համար կարևոր է ապահովել եվրապարտատոմսերի գրավչությունն ու իրացվելիությունը, և այսօր տեղական շուկայում պարտատոմսերի կիրառման նոր հնարավորություն է ստեղծվում: Եվրապարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը վկայում է այն մասին, որ մեր թիմի կատարած քայլերն այդ ուղղությամբ հաջողվել են»:

Նա նաև հույս հայտնեց, որ կկիրառվեն և կօգտագործվեն Եվրոպարտատոմսերի ընձեռնած բոլոր հնարավորությունները:

Հիշեցնենք, որ մինչ ցուցակվելը Եվրոպարտատոմսերը հաշվառվել էին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Clearstream Banking Luxemburg համակարգի միջև ստեղծված թղթակցային հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև այդ պարտատոմսերով իրականացվել էին ՌԵՊՈ գործարքներ:

ebank.am Լրատվական

Լրագրողներ՝ Մ. Խաչատրյան, Վ. Օհանջանյան




ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x