ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Խորանում է հայ-ճապոնական գործակցությունը տնտեսության զարգացման ոլորտում

30.01.2014

Հունվարի 24-ին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁԶԱԿ-ի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագրի համակարգող խորհրդի առաջին նիստը:
 Ծրագրի նպատակը ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) հայեցակարգը Հայաստանում տեղայնացնելու միջոցով տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի ստեղծումն է, ինչպես նաև դրանց առաջմղումը, որպեսզի դրանք ճանաչելի լինեն տեղական, իսկ հետագայում նաև արտաքին շուկաներում:
 Նիստը վարում էր Խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։
 Նիստին հայկական կողմից մասնակցում էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը, փոխտնօրեն Անուշ Ասլանյանը, ճապոնական կողմից՝ ՃՄՀԳ Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Ֆուկումորի Դայսուկեն, ՃՄՀԳ փորձագետների խմբի ղեկավար Ցուկամոտո Ակիհիրոն, ծրագրի օգնական Գառնիկ Մանուկյանը։ Դիտորդի կարգավիճակով նիստին մասնակցում էին նաև ՃՄՀԳ հայաստանյան գրասենյակի, ՄԱԶԾ, ԳՄՀ, ԱՄՆԶԾ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Անուշ Ասլանյանը ներկայացրեց 2013թ. ընթացքում կատարված աշխատանքը և 2014թ ծրագրերը:
 Խորհրդի անդամները և դիտորդները քննարկումներից հետո բարձր գնահատեցին իրականացված աշխատանքը և հավանություն տվեցին 2014թ. պլանին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x