ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ֆինանսների Նախարարը ամփոփեց 2013թ. գործունեության արդյունքները

30.01.2014

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ամփոփեց 2013 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014 թվականի գերակայությունները:
2013 թ.-ին պետական պարտքի կառավարման ոլորտում և բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել. առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր (եվրապարտատոմսեր)՝ 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 6.25% եկամտաբերությամբ, 7 տարի ժամկետով։ Սա առաջին քայլն է միջազգային կապիտալի շուկայում։ Ընդ որում, ֆինանսների նախարարության մասնագետների աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: (Հավելված 1)
Բացի դրանից, նախարարությանը հաջողվեց նախորդ տարեվերջին նաև էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոսմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով և տեղական արժույթով պարտատոմսերի միջև եկամտաբերության տարբերությունը չպետք է լինի էապես մեծ: Եվրապարտատոմսերի թողարկումից հետո, ձեռնարկած մի շարք միջոցառումների արդյունքում, արձանագրվել է պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազում՝ միջինում 4.5 տոկոսային կետով: Ֆինանսների նախարարությունը շարունակելու է քայլեր իրականացնել արտարժույթով ու դրամով պարտատոմսերի եկամտաբերության համաչափությունը պահպանելու ուղղությամբ: (Հավելված 2)
2013թ. ընդլայնվեց գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի կիրառությունը։ Ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձնապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: 2014 թ. էլեկտրոնային կառավարման համակարգում՝ Client-Treasury-ում, կընդգրկվեն նաև մարզային և համայնքային բոլոր հիմնարկները։ Նախորդ տարի է նաև ներդրվել էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ստուգման և ամփոփման համակարգչային նոր ծրագիր:
Նշենք, որ գանձապետարանում սպասարկվում են 4877 հաճախորդների (պետական մարմիններ, պետական հիմնարկներ, համայնքներ, ՊՈԱԿ-ներ) 30212 հաշիվներ: Գանձապետարանում հաշվառված են 51158 պայմանագրեր: Գանձապետարանը նաև ապահովել է բյուջեի ծախսային ծրագրերի կատարողականի օրական հրապարակումը ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում՝ ինտերակտիվ բյուջեի միջոցով:
2013թ.-ին պետական վճարումների էլեկտրոնային համակարգում ներառվել են ինչպես պետական տուրքի, տուգանքների, գույքահարկի վճարումների, այնպես էլ պետական բյուջեի հարկային պարտավորությունների վճարումները՝ դրանց իրականացումը հարկատուների համար առավել դյուրին և հարմարվետ դարձնելու նպատակով: Այսուհետ բոլոր հարկերը կարելի է վճարել էլեկտրոնային եղանակով՝ e-payments կայքի միջոցով առանց բանկ այցելելու։ Մանրամասները այստեղ.


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x