ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատները գտնելու համար կարող են օգտվել բջջային նոր հավելվածից

30.01.2014

ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին: «ՎՏԲ բանկոմատներ» հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ տեղեկություն մոտակա բանկոմատների գտնվելու վայրի մասին, տարածվում է ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի վրա: Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Windows Phone խանութից[1] և գտնել ՎՏԲ Խմբի իրենց անհրաժեշտ բանկոմատը ԱՊՀ երկրներում ու Վրաստանում: Նախկինում նմանատիպ ծառայություն առաջարկվում էր միայն Android և iOS համակարգերից օգտվողներին, և մինչ օրս ծառայությունից օգտվել է ավելի քան 71 000 մարդ:
Հաշվի առնելով վերջին թարմացումները` հաճախորդներին հասանելի է ՎՏԲ խմբի ավելի քան 10 հազ. բանկոմատների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն:
Ծառայությունը թույլ է տալիս բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի միջոցով առցանց գտնել մոտակա աշխատող բանկոմատը, ստանալ տեղեկություն դրա աշխատանքային ժամերի և հասանելի ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ` ինչպես հետիոտն կամ ավտոմեքենայով հասնել դրան:
Նոր հավելվածից օգտվելու համար պետք է հեռախոսի «Խանութ» հավելվածի փնտրելու համար նախատեսված պատուհանում հավաքել «ՎՏԲ» բառը և, ընտրելով «ՎՏԲ-բանկոմատներ» հավելվածը, ներբեռնել այն կամ միանգամից այդ անել հետևյալ հղումով[2]:
2011թ. հունիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը իր VISA Gold, VISA Business и VISA Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալու կանխիկ միջոցներ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր ընկերությունների բանկոմատների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագբերով: Բացի այդ, Միասնական բանկոմատային ցանցի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը արտերկրում աշխատող և հանգստացող հաճախորդներին տրամադրում է ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը[3], որը ներառում է Visa Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում, VTB-Transfer անվճար քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին, ինչպես նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x