ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վրաց պաշտոնյաների ավտոմեքենաների համար նոր գներ են սահմանել

29.01.2014

Վրաստանում պետական կարիքների գնումների մասին օրենքի փոփոխություններ են տեղի ունեցել, որի հիման վրա էլ կառավարությունը հաստատել է պետական ավտոպարկի բաշխման, նոր  դասակարգման և գնման կամ փոխարինման կանոնները, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Ըստ կանոնների՝ մրցութային առաջարկներում պարտադիր նշվելու է ոչ միայն ավտոմեքենայի գինը, այլև այն պահելու տարեկան ծախսը՝ վառելիքի, սպասարկման եւ այլ ծախսերին, որով բավականին կխնայեն բյուջետային միջոցները։
Նոր կանոններով՝ ավտոպարկը բաժանվել է չորս դասի։  Չորրորդ՝ ամենացածր դասի ավտոմեքենաները օգտագործվում են քաղաքի ներսում աշխատակիցների սուրհանդակային փոխադրումների սպասարկման համար։
Առավելագույն արժեքը 15 400 դոլարի սահմաններում է։
Երրորդ դասի մեքենաները նախատեսված են կառավարության վարչական, մարզային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների, վարչապետի խորհրդականի և այլ պաշտոնյաների համար: Թեթև մարդատար մեքենայի արժեքը կազմում է 16 800 դոլար, բարձր անցանելությամբ մեքենայինը` 24 300 դոլար:
Երկրորդ դասը նախատեսված են դեպարտամենտների ղեկավարների, նրանց հավասար պաշտոնյաների և այդ դասի այլ հանրային ծառայողների համար: Թեթև մարդատարի արժեքը  գերազանցի 21 հազար դոլարի սահմաններում, իսկ բարձր անցանելիությամբ մեքենաներինը` 26 500 դոլար:
Առաջին դասը սպասարկում են նախարարների տեղակալներին և նման այլ պաշտոնյաների, որոնց առավելագույն արժեքը 31 500 դոլար է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x