ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Facebook-ը կարող է IPO-ին դարձնել խոշորագույնը

02.05.2012

Facebook-ի բաժնետոմսերի նախնական տեղադրումը (IPO) տեղի կունենա 2012 թվականի մայիսի 18-ին: Նման որոշում է կայացրել սոցիալական կայքի ղեկավարությունը, հայտնում է AP-ն: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության` մայիսի 7-ից Facebook-ը կսկսի այսպես կոչված road-show-ն` ամենահավանական ներդրողների հետ հանդիպումների շարքը` ընկերության բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով: Նրանցից մի քանիսում կմասնակցի ընկերության հիմնադիր Մարք Ցուքերբերգը, հաղորդում է rbc-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Facebook-ն IPO-ի հայտ էր ներկայացրել այս տարվա փետրվարին: Լիսթինգը տեղի կունենա Nasdaq-ի բորսայում: 5 միլիարդ դոլար գումարը, որը նախատեսում է ներգրավել ընկերությունը, կարող է այս IPO-ն դարձնել համաշխարհային համացանցային արդյունաբերության մեջ խոշորագույնը: Թեեւ Facebook-ը նախնական հայտում նշել էր 5 միլիարդ գումար, այն կարող է երկու անգամ ավելանալ տեղակայման նախապատրաստման ընթացքում: Սոցկայքը նախատեսում է IPO-ի արժեքի գինն ստանալ 75-100 միլիարդ դոլարի սահմաններում, որի համար էլ պատրաստվում է ներգրավել մոտավորապես 10 միլիարդ դոլար: Ընկերության վերջին հաշվետվությունների համաձայն` այս տարվա 1-ին եռամսյակում նրա մաքուր շահույթը կրճատվել էր 12%-ով եւ կազմել 205 միլիոն դոլար: Շահույթն աճել էր 45%-ով եւ գերազանցել 1 միլիարդ դոլարը: Ակտիվ օգտվողների քանակը կազմել էր ավելի քան 900 միլիոն մարդ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x