ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայկական արժեթղթերը հասանելի Է օտարերկրյա ներդրողների համար

29.01.2014

Հայկական արժեթղթերի հասանելիությունը օտարերկրյա ներդրողների համար՝ օտարերկրյա համակարգերում։
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան նախատեսում է, որ մոտ ժամանակներում հայ ներդրողները կկարողանան օտարերկրյա ընկերությունների թողարկած արժեթղթերը ձեռք բերել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միջոցով։
Նույն կերպ պետք է ՀՀ արժեթղթերը հասանելի դարձնել օտարերկրյա ներդրողների համար։ Այսինքն օտարերկրացիները կկարողանան ձեռք բերել, օրինակ «ՍԱՍ Գրուպ»-ի բաժնետոմսերը՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու։ Այդ խնդրի լուծման նպատակով պայմանագիր է կնքվել այնպիսի հայտնի ծրագրերի հետ ինչպիսիք են Blumberg-ը և Reuters-ը։ Այդ ծրագրերի շնորհիվ օտարերկրյա բրոքերները հնարավորություն կունենան ծանոթանալ ՀՀ կապիտալի շուկային, տեսնել, թե ինչ արժեթղթեր են շրջանառվում, ինչ եկամտաբերություն ունեն, ինչ ռիսկեր կան և մնացած ցուցանիշները, որոնք անհրաժեշտ են ներդրողներին՝ որոշումներ կայացնելու համար։ Սա, անկասկած, կավելացնի օտարերկրյա ներդրումների ծավալը։
Մինչ այժմ Blumberg-ում կային որոշակի տեղեկություններ ՀՀ շուկայի մասին, սակայն Հայաստանի մասին առանձին էջ չկար։
Օտարերկրյա ներդրողների հարմարավետության համար Կենտրոնական դեպոզիտարիաները պետք է ՀԿԴ-ում հաշիվներ բացեն և այդպիսով արժեթղթերը հաշվառվեն իրենց հաշիվներին։
Այս ամենը նախատեսվում է անել 2014 թվականի ընթացքում։    
Լրագրողներ՝ Մ.Խաչատրյան, Վ. Օհանջանյան


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x