ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սամվել Կարապետյանը լքված ջրաշխարհ է գնել Մոսկվայում

25.01.2014

 Ամինևսկոյե մայրուղում գտնվող Մոսկովյան ամենաերկար կառուցվող ջրաշխարհը փոխել է սեփականատիրոջը, հայտնում է forbes.ru-ն։
 Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը 100 մլն դոլարով գնել է  բազմահարկ լքված շինությունը, որտեղ անցկացվել են «Բրիգադա» հայտնի սերիալի վերջին մասի նկարահանումները, նշել է ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը։ Նրա խոսքով՝ այն վաճառել են «մի խումբ ներդրողներ»։
 Բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը, որի ընդհանուր տարածքը 45.000 քմ է, սառեցվել է 2001թ.-ին։
«100 մլն դոլարը 45.000 քմ տարածքով կիսակառույցի համար չափազանց մեծ գումար է թվում։ Սակայն եթե «Տաշիրին» հաջողվել է համաձայնեցնել քաղաքի (իշխանությունների) հետ այդ տարածքում շենքի քանդումը և նոր, ավելի մեծ շենքի շինարարությունը, ապա արժեքը բավարար է»,- նշել է Մոսկվայի անշարժ գույքի կենտրոնական բորսայի կառավարիչ գործընկեր Արտյոմ Ցոգոևը։
 «Կիսակառույց շենքը կքանդվի»,- հաստատել է Իգոր Բուլատովը։ Ջրաշխարհի փոխարեն Սամվել Կարապետյանի ընկերությունը նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ առևտրային և գրասենյակային հատվածներով, ինչպես նաև բնակարաններ։ Ապագա կառույցի ընդհանուր տարածքը կկազմի 125.000 քմ։ Օբյեկտը կկառուցվի 2015թ.-ին։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x