ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


MoneyGram ընկերությունը պարգևատրել է ՎՏԲ-Հայաստան Բանկին

25.01.2014

2013թ. արագ դրամական փոխանցումների համակարգի շուկայում ցուցաբերած ակտիվության արյունքներով MoneyGram ընկերությունը պարգևատրեց ՎՏԲ-Հայաստան Բանկին «Էական աճի համար» («For significant growth») դիպլոմով:

Բանկը համագործակցում է MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ` սկսած 2009թ.: Եվ 2013թ. նոյեմբերի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը ապահովել է մոտ 10% աճ, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Բանկի հաճախորդները կարող են կատարել ԱՄՆ դոլարով դրամական փոխանցումներ MoneyGram համակարգով աշխարհի 200 երկրներ ցածր սակագներով` սկսած 1.3%, և ստանալ դրամական փոխանցումներ Եվրոյով ու ԱՄՆ դոլարով: Նրանք կարող են նաև փոխարկել ստացած դրամական միջոցները արտոնյալ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Այս դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի կատարած աշխատանքի որակի հաստատումն է և մեր համագործակցության նշանակալիության խորհրդանիշը: 2013թ. ընթացքում Բանկը ցուցաբերել է շարունակական աճ MoneyGram համակարգով կատարված փոխանցումների քանակով: Մենք գոհ ենք մեր համագործակցությունից և վստահ ենք, որ այն արդյունավետ կլինի նաև ապագայում»:
Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, Արևելյան Եորոպայում ու Իսրայելում MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Եվգենի Բուտյուգին. «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերային հարաբերությունները և շնորհակալություն ենք հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկին MoneyGram-ի ծառայությունների մատուցման բարձր որակի համար: Դա մասնաճյուղային լայն ցանցի հետ համատեղ թույլ է տվել բանկին շարունակել վստահ աճը և ավելացնել 2013թ. MoneyGram-ի հաճախորդների թիվը»:
ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` «Avers», «Unistream», «Fast Mail» («Быстрая почта»), «InterExpress», «Intel Еxpress» «Anelik», «Ria Money Transfer», ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x