ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Վ. Ստեփանյան:ՀՀ Կենտրոնական Դեպոզիտարիայի ձեռքբերումները

25.01.2014

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ձեռքբերումները

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) 2013թ-ին ինտենսիվ աշխատանքներ է տարել և կարողացել է շատ ծրագրեր ավարտին հասցնել։ ebank.am լրատվական կայքին հայտնել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի տնօրեն՝ Վահան Ստեփանյանը:

Նվաճումներից կարող ենք առանձնացնել հետևյալները՝ տարվա սկզբին գործարկվեց դեպոզիտար նոր համակարգը, որը կոչվում է «Դիփենդ»։ Մինչ այդ դեպոզիտար ծառայությունները մատուցվում էին տրոհված ձևով։ Այժմ այս մոդելը  ենթադրում է կենստրոնական դեպոզիտարիայի շրջանակում կենտրոնացված հաշվառում։ Իսկ բնակչությանը, ներդրողներին և ընկերություններին տրամադրվող ծառայությունները իրականացվում են հաշվի օպերատորների միջոցով։ Սրա շնորհիվ բարձրացել է նաև սպասարկման որակը։

Նախկինում Դեպոզիտարիան մատուցում էր ծառայություններ միայն Երևանում այն էլ առանց մասնաճյուղերի։ Այժմ դեպոզիտար ծառայություններից կարող են օգտվել նաև մարզերի բնակիչները։ Շուտով ՀԿԴ-ի ծառայությունները հասանելի կլինեն նաև արտերկրում։ Այդ հնարավորությունը օրենսդրորեն կա և այլ երկրների դեպոզիտարիաների հետ բանակցություններ են վարվում։ Սա նշանակում է, որ օտարերկրյա ներդրողը, ով ենթադրենք բաժնետոմս ունի հայաստանյան որևէ բաժնետիրական ընկերությունում հնարավորություն կունենա քաղվածքները և գործարքները իրականացնել այն երկրում, որտեղ ապրում է։

Այս մոդելը ամբողջովին ավարտված կլինի 2014 թվականին։

Հաջորդ նվաճումը եղավ տարվա վերջում։ Դա արտարժութային սվոպերի հարթակն է։ Այս հարթակը շուկայի մասնակիցներին հնարավորություն կտա ընդլայնել ինչպես իրենց կողմից սպառվող, այնպես էլ տրամադրվող ծառայությունները։ Սվոպերը փոխանակման պայմանագրեր են։ Մեկ բանկը կարող է հարթակի միջոցով մեկ այլ բանկի հետ պայմանավորվել այսօր փոխանակել դրամը օրինակ դոլարի՝ այն պայմանով, որ մեկ ամիս հետո հետադարձ գործարք կկատարվի։ Դա կատարվում է համապատասխան պայմաններով և տոկոսներով։ Ինչպես նաև լինելու են հայտարարված գնանշումներ, որոնք հասանելի կլինեն ոչ միայն շուկայի բոլոր մասնակիցներին այլև հասարակության համար։

Տարվա վերջ նաև դեպոզիտարիան դարձավ պետական պարտատոմսերի պահառուն։ Այժմ ենթապահառու են հանդիսանում բանկերը և մեկ ներդրումային ընկերություն։ Կենտրոնական դեպոզիտարիան իր ունեցած հնարավորությունների սահմաններում տեխնիկապես ուներ այդ հնարավորությունները բայց իրավական առումով դա իրականացվեց միայն տարվա վերջում։ Սա նշանակում է, որ մեկ միասնական համակարգում հնարավոր է սպասարկել ինչպես կորպորատիվ բաժնետոմսերը այնպես էլ պետական պարտատոմսերը։ Սրանով ընդլայնվում է այն ծառայությունների շրջանակը, որը հասանելի է շուկայի մասնակիցներին։ Այսինքն նույն բանկերը և ներդրումային կազմակերպությունները, որոնք հանդիսանում են հաշվի օպերատոր կարող են իրենց հաճախորդներին մատուցել ծառայություններ՝ հաշվառել ինչպես կորպորատիվ այնպես էլ պետական արժեթղթերը։

Դեկտեմբերի 2-ից Դեպոզիտարիան սկսեց սպասարկել նաև «AMPIS» համակարգը (Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգ)։ Մեծ ջանքեր են գործադրվել այդ նախագծի համար։ Իրավական տեսակետից դեպոզիտարիան մեծ ներդրում չի ունեցել։ Ներդրումը եղել է պայմանագրերի որոշակի բազայի և պայմանների մասով։ Դեպոզիտարիան հիմնականում աշխատում էր տեխնիկական լուծման վրա։ Դեկտեմբերից սկսած հնարավոր եղավ փորձարկել այդ համակարգը։ Հաճախորդները հետաքրքրություն են ցուցաբերում և  ֆոնդի կառավարիչների և ֆոնդերի ընտրության հարցում։ Ընտրությունը իրականացվում է ոչ միայն հաշվի օպերատորների միջոցով, այլ նաև «Իմ հաշիվը» կայքի միջոցով։

«Իմ հաշիվը» առցանց ծառայություններ ստանալու հնարավորություն է ընձեռնում։ Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ID քարտ, որով հնարավոր կլինի մուտք գործել համակարգ և ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ։

Նշենք, որ դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի անունով բացվեց հաշիվ՝ «կլիրստրիմ-բանկ» համակարգում։ Կլիրստիմը միջազգային կենտրոնական դեպոզիտարիա է և ունի նաև բանկի լիցենզիա։ Սա շատ կարևոր է ինչպես ՀԿԴե-ի համար, այնպես էլ ՀՀ կապիտալի շուկայի համար։ Այդ հաշվի միջոցով հնարավորոր է հայաստանյան ներդրողներին և ընկերություններին մատուցել ծառայություններ՝ օտարերկրյա արժեթղթերով։ Դա նշանակում է, որ որևէ ներդրող կարող է ձեռք բերել արժեթղթեր և հաշվառել այդ արժեթղթերը։ Իսկ ՀԿԴ-ն կկարողանա տրամադրել քաղվածքներ և ծառայություններ Հայաստանում։

Նախկինում երբ ներդրողը ցանկանում էր գնել օրինակ Microsoft ընկերության բաժնետոմսեր դիմում էր բրոքերային ընկերությանը կամ բրոքեր-բանկին, վերջինս՝ հանձնարարականի հիման վրա, գնում էր ընկերության բաժնետոմսերը և հաշվեգրում էր իր մոտ։ Սա առաջացնում էր ռիսկեր, օրինակ տեսականորեն ընկերությունը կարող էր օգտագործել հաճախորդի բաժնետոմսերը և տեղյակ չպահել նրանց։ Եվ երբ քաղվածք տրամադրվի այնտեղ կերևա, որ բաժնետոմսերը ներդրողի հաշվի վրա են, մինչդեռ դրանք օգտագործվել են։ Դրանցից խուսափելու համար պետք է առանձնացնել պահառության գործառույթը, ինչը ընդունված է ամբողջ աշխարհում։

Այսուհետ Հայաստանում բրոքերները իրականացնելու են բրոքերային գործունեություն իսկ հաշվառումը իրականացվելու է ներդրողի հաշվին՝ Կենտրոնական Դեպոզիտարիայում։

Լրագրողներ՝ Մ. Խաչատրյան, Վ. Օհանջանյան


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x