ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կ. Սարոյան: Եվրոպարտատոմսերը արդեն շրջանառվում են Հայաստանում

22.01.2014

Եվրոպարտատոմսերը արդեն իսկ շրջանառվում են նաև Հայաստանում

2013-ի դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի անունով բացվեց հաշիվ՝ <<կլիրստրիմ-բանկ>> համակարգում։ Սա շատ կարևոր է ինչպես Կենտրոնական դեպոզիտարիայի համար, այնպես էլ ՀՀ կապիտալի շուկայի համար։
Այդ հաշվի միջոցով հնարավորոր է հայաստանյան ներդրողներին և ընկերություններին մատուցել ծառայություններ՝ օտարերկրյա արժեթղթերով։
Դեկտեմբերի 22-ին ստացվել է հաստատում՝ նշված հաշվի վերաբերյալ և հունվարի 10-ին հաշվում արդեն հաշվառված էին Հայաստանի եվրոպարտատոմսերը իսկ հունվարի 17-ի դրությամբ այդ պարտատոմսերով իրականացվել են ՌԵՊՈ գործարքներ։ Այսպիսով եվրոպարտատոմսերը սկսվեցին շրջանառվել նաև Հայաստանում։
2014 թվականի առաջին եռամսյակում ՀՀ ֆոնդային բորսան մտադիր է ցուցարկել Եվրոպարտատոմսերը։ <<Դրանք պետք է հասանելի լինեն Հայաստանի ցանկացած՝ իրավաբանական և ֆիզիկական անձի համար, սա մեր առաջիկա նպատակներից մեկն է>>,- հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է <<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա>> ֆոնդայի բորսայի գլխավոր տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը։  
Եվրոպարտատոմսերի պայանները օտարերկրյա ներդրողների համար բավականին խիստ են, քանի որ դրանք նախատեսված են ֆինանսական կազմակերպությունների համար։ Գործարքների նվազագույն ծավալը 200.000 դոլարն է։ Պարտատոմսերը հասանելի դարձնելով Հայաստանում դրանք հնարավոր կլինի տրոհել և հասանելի դարձնել լայն զանգվածներին։ Այսինքն 200.000-ից դրանք կարող են դառնալ 1000 դոլար։
Նշենք, որ դեռևս Եվրոպարտատոմսերը  չեն շրջանառվում կարգավորված շուկաներում։ Դրանք հասանելի են միայն որոշ ծրագրերի շնորհիվ։ Շուկաներում շրջնառություն չկատարելը կարելի է բացատրել նրանով, որ պարտատոմսերը թողարկվել են քիչ ծավալով՝ 700 մլն ԱՄՆ դոլար։

 ebank.am Լրատվական

Լրագրողներ՝ Մ. Խաչատրյան, Վ. Օհանջանյան

                       


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x