ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողին (նկարներ)

21.01.2014

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայտարարել է «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողին

Արդեն 4-րդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ն կազմակերպում է « Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխությունը: Այս անգամ այն տեղի ունեցավ հունվարի 17-ին՝ Դիլիջանում:
Մրցանակաբաշխությունը իրականանում է 5 անվանակարգերով՝
-Բորսային լավագույն անդամ արժեթղթերի շուկայում անվանակարգի հաղթողին ներկայացրեց ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Նախշիկյանը: Այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենբրոկ» ԲԲԸ-ն: Լավագույն եռյակում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ «Արմենբրոկ» ԲԲԸ-ն արժանացել էր այս մրցանակին նաև 2012 թվականին:
-Բորսային լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում անվանակարգի հաղթողին հայտարարեց Թիես Քլեմեցը՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-յի խորհրդի անդամը : Արդեն երրորդ տարին անընդմեջ այստեղ առաջատարը «Արարատբանկ» ԲԲԸ-ն է: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ընկերություններն էին նաև «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն:
-Բորսային լավագույն անդամ արտարժույթի շուկայում մրցանակին արժանացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն՝ առաջ անցնելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից և «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից: Նշանակալի է, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ը այս անվանակարգում հաղթող է ճանաչվել նաև 2010 թվականին: Իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաև « Բորսային լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում և «2013թ. Բորսայի լավագույն անդամ» գեր-անվանակարգում: Այս մրցանակը հանձնեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» խորհրդի անդամ Սեյրան Սարգսյանը։
-Բորսային լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում մրցանակը «Արարատբանկ» ԲԲԸ-ին հանձնեց Արման Փոթիկյանը։ Հարկ է նշել, որ նախորդ տարի այս անվանակարգում առաջատարը կրկին «Արարատբանկ» ԲԲԸ-ն էր: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին՝ «Հայբիզնեսբանկ» ԲԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:
-«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը՝ Կոնստանտին Սարոյանը հանձնեց ամենակարևոր մրցանակը՝ «Բորսային լավագույն անդամ»։ Այս մրցանակի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում: Այս տարի՝ արդեն երրորդ անգամ, հաղթող է ճանաչվել «Արարատբանկ» ԲԲԸ-ն: Բանկը ստացավ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» կոչումը: Այս մրցանակին Բանկը արժանացավ Բորսայի տարբեր հարթակներում իր ակտիվ գործունեության և որպես թողարկող իր ակտիվ քաղաքականության համար: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն:
Պատվոգիր տրվեց նաև 2013 թվականի ընթացքում բորսայական ՌԵՊՈ գործարքների ծավալի ավելացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այն տրվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։
ՀՀ Եվրոպարտատոմսերով ՀՀ ֆինանսական շուկայում առաջին գործարքը կնքելու համար պատվոգիր տրվեց «Զարգազման Հայակական բանկ»-ին։ Ընդ որում նշենք, որ Բանկը ոչ միայն առաջինը ձեռք բերեց այդ պարտատոմսերը, այլև կնքեց ՌԵՊՈ գործարք դրա հիման վրա։
Հաջորդ տարի այս անվանակարգերի կողքին կավելանան ևս մի քանիսը։ Մասնավորապես՝ պետական պարտատոմսերի շուկայում առավել ակտիվ մասնկցի դիլինգի ստորաբաժանման աշխատակիցներից մեկին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան» կուղարկի կամ վերապատրաստման՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» խմբի մեջ մտնող որևէ գրասենյակ կամ միջազգային կոնֆերանսի։
Նմանատիպ մրցանակ կսահմանվի նաև ՌԵՊՈ և սվոպ գործարքների հարթակի համար։
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ՝ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

Լրագրողներ՝ Մարգարիտա Խաչատարյան, Վահե Օհանջանյան

ebank.am Լրատվական


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x