ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն ամփոփում է 2013-ը

19.01.2014

Հունվարի 17-ին՝ Դիլիջանում, կայացած մամլո ասուլիսի ժամանակ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն ամփոփեց 2013 թվականի ցուցանիշները։

«Բոլոր հարթակներում գործարքների ծավալների աճ է գրանցվել։ Սա մեծ առաջընթաց է բորսայի համար, սակայն ցուցանիշները մեզ դեռ չեն գոհացնում»,- նշել է բորսայի գլխավոր տնօրեն՝ Կոնստանտին Սարոյանը։



2013 թ.-ին բաժնետոմսերով գործարքների ծավալի և քանակի աճ է գրանցվել։ Գործարքների ծավալը կազմել է 1.49 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2.6 անգամ: Գործարքները կնքվել են 7 թողարկողների բաժնետո,սերով: Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 61.7 մլրդ ՀՀ դրամ՝ 15.68%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:



Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում կնքվել է 153 գործարք` 1.94 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով՝ մոտ 3.8 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Նշված ծավալի շուրջ 95.3%-ը բաժին է ընկել արտարժույթով արտահայտված պարտատոմսերով առևտրին իսկ 4.7%-ը՝ դրամով արտահայտված պարտատոմսերի առևտրին: 2013թ.-ի ընթացքում ցուցակվել է 4 թողարկողի 5 նոր պարտատոմս, ինչպես նաև մեկ թողարկողի պարտատոմսերի 4 թողարկումներ թույլատրվել են առևտրին:



Կնքվել է 11 ՌԵՊՈ գործարք 942.97 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը: 2013թ.-ին ՌԵՊՈ գործարքները կնքվել են «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերով:



Պետական պարտատոմսերով առևտրի ծավալը կազմել է 15.1 մլրդ ՀՀ դրամ՝ 3.6 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական պարտատոմսերով առևտրի 53.1%-ը բաժին է ընկել միջնաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին, 43.9%-ը՝ երկարաժամկետ իսկ 2.9%-ը՝ կարճաժամկետ պետական պարտատոմսերով առևտրին:



Արտարժույթի առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 292.5 մլրդ ՀՀ դրամ (714.5 մլն ԱՄՆ դոլար)՝ 3.6%-ով պակաս լինելով նախորդ տարվա ցուցանիշից: 2013թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով: Տարվա ընթացքում ԱՄՆ դոլարի բորսայում ձևավորված միջին կշռված փոխարժեքը կազմել է 409.4 դրամ:



Վարկային ռեսուրսների հարթակում 2013թ.-ին գործարքների ծավալը կազմել է 6.6 տրլն ՀՀ դրամ՝ 6.5%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Միջին կշռված տոկոսադրույքը տարվա ընթացքում կազմել է 8.21%` տատանվելով առավելագույնը 10.01%-ի և նվազագույնը 6.4%-ի շրջանակում: Իսկ գործարքների թիվը կրճատվել է։ Սա նշանակում է, որ շուկան գնում է դեպի խոշորացում։ Նախկինում չկար մեծ վստահություն այս հարթակի նկատմամբ, այդ իսկ պատճառով գործարքները կնքվում էին փոքր ծավալներով։ Այժմ այդ խնդիրը լուծված է և ներդրողները կարողանում են մեծ ծավալի գործարքներ կատարել։



2013 թ. վերջի դրությամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 180.820: Դեպոզիտարիայի միջոցով իրենց արժեթղթերի սեփականաթղթերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 2.046, նշենք, որ նախորդ տարվա վերջի դրությամբ դրանց թիվը եղել է մոտ 1700-ը։ Կա 11 հաշվի օպերատոր, որոնք բանկերը և ներդրումային ընկերություններն են։ Գրանցվել են նաև կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 2 կառավարիչ։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x