ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Յունիբանկ»-ը դարձել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի անդամ

16.01.2014

«Յունիբանկ»-ը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ:

Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների համար:

31.12.13թ. դրությամբ «Յունիբանկ»-ի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 113 մլրդ դրամ, որից 61 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես վարկերին: Բիզնեսի համար վարկային միջոցների հասանելիությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, «Յունիբանկ»-ը փոքր և միջին ձեռնարկություններին առաջարկում է վարկեր առանց որևէ միջնորդավճարի: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած տարեկան 12%-ից, մարման ժամկետը` մինչև 120 ամիս, գումարը` մինչև 2 մլն ԱՄՆ դոլար կամ եվրո: Վարկը տրամադրվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին ցանկացած բիզնես նպատակի համար, այդ թվում` այլ ֆինանսական հաստատություններում վարկերի վերաֆինանսավորման համար:

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում գործում է 2000թ.-ից: Կազմակերպության նպատակն է պաշտպանել անդամ ընկերությունների շահերը հարկային և իրավական դաշտում, ինչպես նաև աջակցել գործարար միջավայրի բարելավմանն ու լավագույն բիզնես փորձառության ներդրմանը: Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցում են տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 100 ընկերություններ:

«Յունիբանկ»-ի բիզնես-վարկերի վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել (+37410) 59 55 55 հեռախոսահամարով:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x