ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինչպես ընտրել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարիչ

16.01.2014

Ֆոնդ և ֆոնդի կառավարիչ հնարավոր է ընտրել 2 եղանակով՝ «Իմ հաշիվը» էջից և հաշվի օպերատորների միջոցով:

«Իմ հաշիվը» (epension.am) էջը թույլ է տալիս ինտերնետի միջոցով ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ օգտվել համակարգի ծառայություններից: Հաշվի միջոցով հնարավոր է ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, հետագայում փոխել այն, քաղվածք ստանալ և այլն:

«Իմ  հաշիվը»  մուտք գործելու համար քեզ անհրաժեշտ է նույնականացման քարտ (ID քարտ), նույնականացման քարտը կարդացող սարք և էլեկտրոնային ստորագրություն: Այդ ամենը ունենալուց հետո անհրաժեշտ է՝

-Այցելել www.epension.am կայք և մուտք գործել «Իմ հաշիվը» էջը,

-նույնականացման քարտը կարդացող սարքը միացնել համակարգչին և սարքի մեջ տեղադրել նույնականացման քարտը,

-մուտքագրել PIN ծածկագիրը, որը տրամադրվում է նույնականացման քարտի հետ,

-«Իմ դիմումներ» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը և լրացնել այն,

 -դիմումը լրացնելուց հետո սեղմել «պահպանել» կոճակը, այնուհետև դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմել «ընդունել» կոճակը:

Իսկ եթե Դուք չունեք նույնականացման քարտ, ապա ֆոնդ և ֆոնդի կառավարիչ կարող եք ընտրել Հաշվի օպերատորների միջոցով:

Հաշվի օպերատորը բանկ կամ Հայփոստի բաժանմունք հանդիսացող միջնորդ կազմակերպություն է, որտեղ այցելելով Դուք կարող եք ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, ինչպես նաև հետագայում փոխել այն, հետևել Ձեր կուտակումներին կամ քաղվածք ստանալ, այսինքն՝ կարող եք կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը:

Այս պահի դրությամբ հաշվի օպերատոր ընկերություններն են՝

«Արարատբանկ» ԲԲԸ

Հեռախոս՝ (+37410 592323)

մասնաճյուղերի ցանկ


«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ

Հեռախոս՝ (+37410 590575)

մասնաճյուղերի ցանկ


«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

Հեռախոս՝ (+37410 592020)

մասնաճյուղերի ցանկ


«Հայփոստ» ՓԲԸ

Հեռախոս՝ (+37410 514514)

մասնաճյուղերի ցանկ


«ՎՏԲ-Հայաստանբանկ» ՓԲԸ

Հեռախոս՝ (+374 8787)

մասնաճյուղերի ցանկ


Հաշվի օպերատորի միջոցով ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու համար անհրաժեշտ է`

-այցելել Ձեր նախընտրած հաշվի օպերատորին,

-ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը`նույնականացման  քարտ (ID քարտ) կամ անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ վերջինս չունենալու դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

-ինքնուրույն կամ համապատասխան աշխատակցի միջոցով լրացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը,

-համապատասխան աշխատակիցը լրացված էլեկտրոնային դիմումը տպում է 2 օրինակից և տրամադրում Ձեզ: Մինչև ստորագրելը ուշադիր և մանրամասն կարդացեք դիմումում լրացված յուրաքանչյուր վանդակ:

Ի դեպ Հաշվի օպերատորին և նրա աշխատակիցներին արգելվում է գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել Ձեզ ընտրելու կենսաթոշակային ֆոնդ կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Եթե չեք կողմնորոշվում, թե ինչ ֆոնդ/ֆոնդի կառավարիչ ընտրել, ապա նոր համակարգը պատահականության սկզբունքով կընտրի կառավարիչ և նրա կողմից առաջարկվող ցածր ռիսկայնությամբ ֆոնդ:

Նշենք նաև, որ Ձեր կենսաթոշակային հաշվին կարող եք հետևել նաև բանկոմատների միջոցով՝ ստանալով այդ հաշվով կատարված վերջին 10 գործարքների վերաբերյալ քաղվածք:

Հիշեցնենք, որ ներկայումս ՀՀ-ում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարում են իրականացնում 2 ընկերություն՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x