ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Բանկերի կողմից տրամադրվող վարկերի ծավալը նվազել է

16.01.2014

2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալները նվազել են: 2013-ի հոկտեմբերի 1762 մլրդ.-ի դիմաց նոյեմբերին տրամադրվել է 1757 մլրդ. դրամ ծավալով վարկեր (-4825):

Նույն ժամանակահատվածի դրությամբ նվազել են ստանդարտ վարկերի ծավալները՝ 1672-ից դառնալով 1654 մլրդ. (-18490): Ստանդարտ են համարվում այն վարկերը, որոնք սպասարկվում են պայմանագրի համաձայն և խնդրահարույց չեն:

Ավելացել են հսկվող վարկերի ծավալները: Նախորդ ամսվա 42.9 մլն-ից դրանք կազմել են 60.8 մլն. դրամ: Նշենք, որ հսկվող են այն վարկերը, որոնց մայր գումարի (կամ դրա մի մասի) մարումը կամ տոկոսագումարների վճարումն ուշացել է սահմանված վճարումից մինչև 90 օր:

Ոչ ստանդարտ վարկերի (երբ վճարումները ուշացվել են 91-180 օր) ծավալները նվազել են 5.9 մլն. դրամով և կազմել են 26.3 մլն.:

Իսկ կասկածելի վարկերը (երբ վճարումները ուշացվել են 181-270 oր) նվազել են և նախորդ ամսվա 14.1 մլն.-ի դիմաց կազմել են մոտ 15.8 մլն. դրամ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x