ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում հնարավոր չէ ապրել միայն աշխատավարձով

13.01.2014

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում 2013թ.-ին գնաճը կազմել է 5.8 տոկոս՝ դրանով իսկ 0.3 տոկոսային կետով գերազանցելով պետական բյուջեով նախատեսված առավելագույն սահմանը: Սակայն խնդիրն սա չէ:
Գնաճի սահմանված մակարդակը(5.5 տոկոս) չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, որոնց մենք ձգտում ենք: Գները գրեթե նույնն են, թանկկացումը նկատելի է:
Այնպես որ դժվար թե մեր հասարակության ոչ ապահով շերտին հուզի այն փաստը, թե գնաճի մակարդակն իրականում համապատասխանում է սահմանվածին, թե ոչ: Առավել եւս, որ անցյալ տարի միջին աշխատավարձի աճի տեմպը հետ էր սպառողական գների ինդեքսից: Այսինքն միայն աշխատավարձով ապրելն ավելի դժվար է դարձել…
Հաշվի առնենք, որ կա նեւ սոցիալական գնաճ: Խոսքն առաջին անհրաժեշտության այն ապրանքների ու ծառայությունների մասին է, որոնց վրա հիմնականում ծախսում են կարիքավորները: Սնունդից բացի, դրա մեջ են մտնում կոմունալ ծառայությունները, տրանսպորտն, առողջապահությունը եւ այլն:
2009-2013թթ. ընթացում գնաճը կազմել է 26.9 տոկոս, մթերքների դեպքում՝ 32.6 տոկոս: Երեւանում հացի, տավարի մսի գինը բարձրացել էր 1.6 անգամ, առողջապահության ծառայությունները՝ 1.5 անգամ:
Ներկրվող ապրանքների վրա հաճախ ազդում են համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունները: ՄԱԿ Արտդրական ու գյուղատնտեսական համաշխարհային կազմակերպության(ՖԱՕ) տվյալներով՝ անցյալ տարվա ընթացում էժանացել են շաքարավազն ու հացահատիկը, ինչպես նաեւ բուսական յուղը: Իսկ մեզ մոտ դրանց գինը բարձրացել է:
Այսպես, անցյալ տարի նոյեմբերին հացի միջին սպառողական գինը մայրաքաղաքում տարվա կտրվածքով 9.9 տոկոսով բարձրացել էր, արեւածաղկի ձեթը՝ 6.5 տոկոսով, շաքարավազը՝ 5.6 տոկոսով: ՖԱՕ տվյալների համաձայն՝ 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին շաքարավազի գինն իջել է 18 տոկոսով:
Ստորեւ բերված գրաֆիկներում ներկայացված է սպառողական գների շղթայական ու հիմնային ինդեքսների դինամիկան, ինչպես նաեւ սննդամթերքի միջին գիները 2009-2013թթ. ընթացքում: Դիագրամից պարզ է դառնում, որ մթերքների գներն բավական արագ են աճում:news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x