ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանում քաղաքային բնակչության 25.5%-ը գործազուրկ է

13.01.2014

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2013» զեկույցի՝ Հայաստանում 15-24 տարեկան քաղաքաբնակ երիտասարդների մեծ մասը՝ 50.2%-ը, գործազուրկ է (աշխատանք է փնտրում, բայց չի գտնում):
Ավելի բարձր տարիքային խմբերում քաղաքաբնակների գործազրկության մակարդակն ավելի ցածր է: 25-34 տարեկանների մեջ գործազուրկ է 25%-ը (ամեն 4-րդը), 35-44 տարեկանների մեջ՝ 21.4%-ը, 45-54 տարեկանների մեջ՝ 23.1%-ը, իսկ 55-64 տարեկանների մեջ՝ 18.4%-ը: Ընդհանուր առմամբ Հայաստանում գործազուրկ է քաղաքային բանկչության 25.5%-ը:
Գյուղական վայրերում գործազրկության մակարդակը շատ ցածր է (ընդամենը 5.3%), քանի որ համարվում է, թե սեփական հող ունեցող գյուղացին գործազուրկ չէ: Այս դեպքում ևս, սակայն, գործազրկության մակարդակն ամենաբարձրը 15-34 տարեկանների խմբում է: Շնորհիվ նրա, որ գյուղական շրջաններում գործազրկության մակարդակը շատ քիչ է, ընդհանուր հանրապետությունում գործազրկության մակարդակը 17.3% է: Այնուամենայնիվ՝ այս թիվը ևս չափազանց բարձր ցուցանիշ է: Սովորաբար ընդունելի է համարվում գործազրկության 3-5% ցուցանիշը, իսկ 7-10%-ը գերազանցող մակարդակը գիտական շրջանակներում համարվում է ազգային անվտանգության սպառնալիք:1in.am լրատվական


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x