ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դուբայում պենտհաուս գնողներին կնվիրեն Lamborghini մեքենաներ

10.01.2014

Դուբայի Damac Properties շինարարական ընկերությունը էլիտար պենտհաուսներ գնողներին կնվիրի 2014 թվականի արտադրության Lamborghini Aventador Roadster սուպերմեքենաներ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Firstpost Business թերթին:
Գովազդային ակցիայի մասին հայտարարվել է Դուբայի ամենամյա առևտրային փառատոնի ժամանակ: Առաջարկը գործելու է մինչև ցուցահանդեսի ավարտ, որը նախատեսվում է փետրվարի 2-ին:
Ավելի էժան բնակարաններ գնած հաճախորդներն անվճար կստանան BMW կամ Mini Cooper ավտոմեքենաներ: Ավտոմեքենայի մակնիշը և մոդելը կախված կլինեն բնակարանի չափերից:
Damac Properties-ն առաջին անգամ չէ, որ նման արշավներ է իրականացնում: 2013 թվականին պենտհաուսների գնորդներին ընկերությունը Audi R8 ավտոմեքենաներ է նվիրել: Երեքսենյականոց բնակարանների գնորդները ստանում էին Audi A8, երկսենյականոցի գնորդները՝ Audi A6, իսկ մեկսենյականոց բնակարանների գնորդները՝ Audi A4: Արշավի ներկայացուցիչների խոսքերով՝ դրա շնորհիվ առևտրային փառատոնի ժամանակ ընկերության վաճառքները կտրուկ աճում են:news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x