ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր ավանդատեսակ Անելիք Բանկից

10.01.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է ձեր գումարները ներդնել նոր «Դրամային» ավանդատեսակում, որը հնարավորություն կտա ձեզ ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ:
Ավանդի նվազագույն գումարը 100.000 ՀՀ դրամ է: Կախված ներդրված գումարի մեծությունից, Բանկի հաճախորդներին անվճար կտրամադրվեն ArCa քարտեր, ինչպես նաև միջազգային MasterCard և Visa վճարային համակարգերի պլաստիկ քարտեր՝ առանց տարեկան սպասարկման վճարի և չնվազող մնացորդի: Տվյալ քարտերի քարտապանները կարող են օգտվել «Անելիք Բանկ» ՓԲԸ քարտապանների համար ներդրված զեղչային ցանցից, որն ընդգրկում է Հայաստանի շուրջ 500 խանութներ և սպասարկման կետեր, ինչպես նաև ստանալ զեղչեր և հատուկ սպասարկում ամբողջ աշխարհում:
«Հաշվի առնելով բնակչության կողմից բանկային նոր պրոդուկտներից օգտվելու ակտիվ պահանջարկը, մենք ձգտում ենք ներդնել և մատուցել բանկային բազմազան նոր և մեր հաճախորդների համար շահավետ ծառայություններ: Ֆինանսական տարին դեռ նոր է սկսվել, սակայն «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների փաթեթն ընդլայնելու իր քաղաքականությանը, ընթացիկ տարում դեռ շատ հաճելի անակնկալներ կմատուցի իր հավատարիմ հաճախորդներին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x