ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Տնտեսագետները հաշվարկել են երջանկության գինը

09.01.2014

Որպեսզի միջին վիճակագրական եվրոպացին իրեն առավելագույնս երջանիկ զգա, նրա տարեկան եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Այսպիսի եզրակացության են եկել տնտեսագետներ Էուհենիա Պրոտոն Նորվիքի համալսարանից (Անգլիա) եւ Ալդո Ռաստուչինին Մինեսոթայի համալսարանից (ԱՄՆ): Նրանք ուսումնասիրել են աշխատավարձի ազդեցությունը եվրոպացիների հոգեւոր վիճակի վրա:
Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականներն օգտագործել են World Values Survey գլոբալ հետազոտական նախագծի տվյալները, որը ներառում է աշխարհի մոտ 100 երկրների, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության 90 տոկոսը:
Պարզվել է, որ եթե Եվրոպայի առավել աղքատ երկրներում բավարարվածության մակարդակն աճում է եկամուտների աճին զուգահեռ, ապա զարգացած եվրոպական երկրներում այն սկսում է աստիճանաբար ընկնել հենց տարեկան 36 հազար դոլարից հետո: Տնտեսագետների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ փողի ավելցուկը մարդու համար նոր խնդիրներ է ստեղծում:
Հետազոտության տվյալներով՝ ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Մեծ Բրիտանիայում, որտեղ միջին տարեկան եկամուտը կազմում է 37 հազար դոլար: news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x