ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գրանցվել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն, նպաստում է տնտեսության զարգացմանը

09.01.2014

Ս.թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ԿԲ կողմից գրանցվել և ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա է տրամադրվել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությանը: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» (ՀԱԱԳ) հիմնական գործառույթը ապրանքներ և/կամ ծառայություններ արտահանողների ֆինանսական վնասի ապահովագրությունն է, մասնավորապես այն դեպքում, երբ օտարերկրյա գնորդը սահմանված ժամկետում չի կատարում տվյալ ապրանքի և/կամ ծառայության դիմաց վճարման իր պարտավորությունները:
ՀԱԱԳ-ն հիմնադրվել է ՀՀ Կառավարության որոշմամբ (Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում)` որպես ՀՀ-ում արտահանման խթանման արդյունավետ գործիք: Այս գործակալության հիմնական նպատակներն են՝

♦ Նպաստել ՀՀ արտահանման շուկաների ընդլայնմանը և աճին:
♦ Նպաստել արտահանման ոլորտի դիվերսիֆիկացիային` արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ-ների համար ստեղծելով հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսներ:
♦ Նպաստել կազմակերպությունների արտադրության և արտահանման կարողությունների աճին` տեխնիկական վերազինման հնարավորություններ ստեղծելու միջոցով:
♦ Նպաստել արտահանման հետ կապված առևտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը:

ՀԱԱԳ-ն լիարժեքորեն կսկսի ծառայություններ մատուցել արտահանման ապահովագրական գործունեության համար անհրաժեշտ նախապատրաստական փուլի ավարտից հետո:
 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x