ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը կին կղեկավարի

08.01.2014

ԱՄՆ-ի սենատը հաստատել է Ջանեթ Յելլենին Դաշնային՝ պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարի պաշտոնում: Յելլենի օգտին քվերակել են 56 և դեմ են արտահայտվել 26 սենատոր:

Յելլենը կդառնա առաջին կինը ով կղեկավարի ԴՊՀ-ն: Իր նոր պաշտոնին նա կանցնի փետրվարի 1-ից իսկ արդեն հունվարի 31-ին Բեն Բերնանկեն, ով ղեկավարում է ԴՊՀ-ն 2006 թվականից, կազատի աշխատասենյակը:

Հիշեցնենք, որ 67-ամյա Հելլենի թեկնածությունը առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Առաջադրելով նրա թեկնածությունը նախագահը նշել է. «Տնտեսության տեսանկյունից այս որոշումը իմ համար շատ կարևոր է: Յելլենը շատ լավ է հասկանում շուկաների և տնտեսության աշխատանքը ինչպես տեսականորեն այնպես էլ դրանց աշխատանքը  պրակտիկայում»:

Յելլենը ծնվել է 1946 թվականին՝ Նյու-Յորքում: Նա ունի հրեական արմատներ: 1967 թվականին ավարտել է Բրաունի համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան տնտեսագիտություն մասնագիտությամբ: 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: Նրա ամուսինը՝ Ջորջ Ակերլոֆը հայտնի տնտեսագետ է և 2001 թվականին եղել է Նոբելյան մրցանակի հավակնորդ՝ տնտեսագիտության ասպարեզում:

Անցնելով ԴՊՀ-ի ղեկավարի պաշտոնին Ջանեթ Յելլենը հավակնում է դառնալ նաև աշխարհի ամենաազդեցիկ կինը: Նշենք, որ Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցանկը այժմ գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x