ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որտեղի՞ց Տիգրան Սարգսյանին այդքան փող

28.04.2012

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար և 35 մլն դրամ:Այսինքն, ինքն էլ չի հետևում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:
Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի՝ նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ՝ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են:

Իբրև ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երևանի կենտրոնում ունի 2 բնակարան և մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի՝ նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի:

Աղբյուր` www.7or.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x