ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2013»

27.12.2013

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով: «Հայաստանի լավագույն բանկ 2013» դիպլոմն այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին հանձնեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հոկտեմբերի վերջին անցկացրած հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանի բոլոր համայնքներից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Հարցման արդյունքներով, հանրապետության լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը հավաքել է հարցվածների ձայների մեծամասնությունը: Այն հարցին, թե որ բանկի ծառայություններից եք օգտվում, պատասխանողների մեծ մասը մատնանշել է ՎՏԲ–Հայաստան բանկը, մեծամասնությունն էլ այն խորհուրդ կտա իր ընկերներին և ծանոթներին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մեզ համար մեծ պատիվ է այն, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association-ի հարցման արդյունքներով լավագույն բանկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ու Հայաստանի բնակչության վստահությունը: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել մեր աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, որոնք հաջողությամբ իրականացնում են Բանկի զարգացման ռազմավարությունը, մարքետինգային ու իմիջային հաղորդակցությունը: Շնորհակալ եմ հարցմանը մասնակցած բոլոր աշխատակիցներին, մեր հաճախորդներին ու գործընկերներին մեր գործունեությունը բարձր գնահատելու համար»:
Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան. «Կարծում եմ, այս հաջողությունը պետք է դիտարկել որպես տրամադրվող ծառայությունների որակի անփոփոխ բարձրացման ու բնակչության աճող կարիքներին բանկային պրոդուկտների հարմարեցման փուլ: Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր աշխատակիցներին ու ղեկավարությանը այս գերազանց արդյունքի և արժանի գնահատականի համար և մաղթում ենք միշտ լինել հաջողության գագաթնակետին»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x