ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ամերիա» հատուկ մրցանակը Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 մրցույթի ժամանակ շնորհվեց Muzella նախագծի համար

27.12.2013

«Ամերիա» ընկերությունների խումբը հանդես եկավ հատուկ խրախուսական մրցանակով Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 մրցույթի ժամանակ:
Սույն թվականի դեկտեմբերի 21-22-ը Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում տեղի ունեցավ Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության մրցույթը, որի ժամանակ 51 թիմ` կազմված ծրագրավորողներից, ինչպես նաև այլ մասնագետներից, 24 ժամում մշակեց և ժյուրիին ներկայացրեց տարբեր ոլորտներում խնդիրների լուծմանն ուղղված նորարար նախատիպեր:
«Ամերիա» ընկերությունների խումբն ի սկզբանե նախատեսել էր ֆինանսական ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի համար հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս: Քանի որ ներկայացված աշխատանքներում բացակայում էր ֆինանսական ոլորտին առնչվող նախատիպ, Ամերիան որոշեց մրցանակը շնորհել այն աշխատանքի համար, որը տալիս էր ավելին իրագործելու ազատություն: «Ամերիա» հատուկ մրցանակը շնորհվեց Նարեկ Հայրապետյանին` Muzella նախագծի համար, որը տալիս է ստեղծագործելու ազատություն:
Նշենք, որ մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝ Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x