ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ամփոփեց «Ես ազատ եմ» մրցույթի արդյունքները

25.12.2013

Ս. թ. դեկտեմբերի 24-ին Ամերիաբանկում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացում հայտարարվեցին «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողները:

Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած տեսանյութերի հեղինակներն են Արթուր Գևորգյանը (1-ին տեղ), Օվսաննա Հովսեփյանը (2-րդ տեղ), Արմեն Սարգսյանը (3-րդ տեղ):

Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներն են Միքայել Համբարձումյանը (1-ին տեղ)



Սարգիս Վիրաբյանը (2-րդ տեղ)



Դավիթ Սաֆարյանը (3-րդ տեղ)



Նախնական ընտրության փուլն անցած և facebook սոցիալական ցանցում տեղադրված լուսանկարների քանակն ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 1200-ը, իսկ YouTube սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութերի ընդհանուր քանակը` ավելի քան 104-ը:

Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր ցուցաբերել են մեծ հետաքրքրություն «Ես ազատ եմ» արշավի նկատմամբ: Մրցանակակիրներին մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:

Հիշեցնենք, որ.

Առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև 1,200,000 ՀՀ դրամ)։

Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն, մեկշաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ. հունվարի 15-ը:

Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ (tablet), խելախոս (smart phone), թվային տեսախցիկ (digital video camera), թվային լուսանկարչական սարք (digital photo camera) մինչև 600,000 ՀՀ դրամ արժեքով։

Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ 150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x