ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը կստանա 10 մլն. ԱՄՆ դոլար

23.12.2013

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն «Յունիբանկ» ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր:

Համագործակցության պայմանագրի շրջանակներում, IFC-ն և BSTDB-ն «Յունիբանկին» կհատկացնեն յուրաքանչյուրը 5 մլն ԱՄՆ դոլար, որը կուղղվի փոքր և միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը: ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման նպատակով IFC-ն Յունիբանկին կմատուցի նաև խորհրդատվական ծառայություններ:

IFC-ի և BSTDB-ի նման միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման ծրագրերը համահունչ են բանկի ռազմավարությանը` դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ վարկառուների համար: «Միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ, բանկը հնարավորություն կստանա ընդլայնելու բիզնես վարկավորման ծրագիրը` բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակն ավելի մեծ թվով ձեռնարկատերերի համար: Վարկային միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների հետագա առաջխաղացմանը, ինչը կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսության զարգացմանը», - ասում է Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Մասնավոր հատվածը հանդիսանում է IFC-ի և BSTDB-ի առաջնահերթություններից մեկն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում:

«Մենք որախ ենք արձանագրել, որ այսօր սկսում ենք համագործակցություն Յունիբանկի հետ: ՓՄՁ-ների համար հասանելի կդառնան երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ և կմաշկվի ռիսկերի կառավարման նոր համակարգ»,- նշեց IFC-ի ներդրումների գծով ավագ համակագող Արման Բարխուդարյանը:

«Ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը դիտվում է որպես հիմնական խոչընդոտ մասնավոր հատվածի զարգացման համար, որն էլ, իր հերթին, առանցքային է աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Մեր համագործակցությունը Յունիբանկի հետ հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորումը տնտեսության աճը խթանող տարբեր ոլորտներում»,- ասում է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող IFC-ի բանկային խորհրդատվական ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի զարգացման բանկի կողմից:

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է մասնավոր հատվածին: Աշխատելով անհատ ձեռներեցների հետ ավելի քան 100 երկրներում, IFC-ն օգտագործում է իր կապիտալն ու ազդեցությունը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար: Համաշխարհային տնտեսության համար անկայուն ժամանակներում IFC-ի ներդրումները 2013թ.-ի ֆինանսական տարում հասել են ամենաբարձր ցուցանիշին` 25 միլիարդ ԱՄՆ դոլարի:

BSTDB-ի մասին

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, ՌԴ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից: ՍԱԶԲ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկի քաղաքում: ՍԱԶԲ-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը, տրամադրելով վարկեր, վարկային gծեր և երաշխիքներ անդամ երկրների հանրային և մասնավոր ոլորտներում առևտրի ֆինանսավորման և այլ նախագծերի համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3.45 մլրդ Եվրո: ՍԱԶԲ-ին շնորհվել է Standard and Poor’s-ի կողմից երկարաժամկետ «A-» վարկանիշը և Moody’s-ի կողմից «A3» վարկանիշը:

«Յունիբանկ» ՓԲԸ-ի մասին

«Յունիբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին: Աջակցությունը փոքր և միջին ձեռնարկատիրությանը և մանրածախ բիզնեսը Յունիբանկի գործունեության գերակա ուղղություններն են: ՓՄՁ-ներին տրամադրված վարկերի պորտֆելով Յունիբանկը Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում է: Բանկը ներկայացված է 45 մասնաճյուղերով, որոնք հաճախորդներին մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը` ավանդների ընդունում, բիզնես և սպառողական վարկավորում, բանկային քարտերի թողարկում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և այլն: Բանկի ակտիվների ծավալը գերազանցել է 150 մլրդ ՀՀ դրամը, կապիտալը` 18 մլրդ դրամը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x