ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ խումբը վաստակել է, ավելի քան, 90 մլրդ. ռուբլի

28.04.2012

ՎՏԲ խմբի մաքուր եկամուտը 2011 թվականի  արդյունքներով, ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտով աճել է 65%-ով հասնելով՝ 90,5 մլրդ. ռուբլու, ասվում է վարկային կազմակերպության հաշվետվության մեջ:

Միևնույն ժամանակ ՎՏԲ ղեկավար Անդրեյ Կոստինը հաղորդել է, որ գոհ է ընկերության ֆինանսական արդյունքներից. "ՎՏԲ խումբը բարձր արդյունքների է հասել, վաստակելով առավելագույն աստիճանի մաքուր հասույթ, չնայած նրան, որ միջազգային ֆինանսական շուկաներում բարդ իրավիճակ է տիրում: Մենք  հաջողությամբ միավորեցինք կորպորատիվ և ներդրումային բանկային բիզնեսը, որն այժմ ներառում է առաջատար ներդրումային բանկ և արագ աճող բիզնես-գործարք:", ասվում է խմբի պաշտոնական զեկույցում:

Անդրեյ Կոստինը խոսեց նաև խմբի ապագայի հետ կապված դրական հեռանկարների մասին, որոնք կապված էին Մոսկվայի Բանկի և TransCreditBank-ի ձեռք բերման հետ:

Ինչ վերաբերում է ապագայի կանխատեսումներին, 2012 թվականին ՎՏԲ խմբի մաքուր եկամուտը կկազմի 100 մլրդ. ռուբլի, լրագրողներին հայտնել է ՎՏԲ բանկի ֆինանսական բաժնի տնօրեն Հերբերտ Մոոսը:

ՎՏԲ խմբի մեջ են՝ ՎՏԲ Բանկերը, ՎՏԲ 24-ը, Մոսկվայի Բանկը և TransCreditBank-ը: Խումբը ունի ավելի քան 150  մասնաճյուղ: Ռուսական բանկերից զատ, խումբն ունի ԱՊՀ-ում 6 դուստր բանկ (Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Ղազախստանում և ՈՒկրաինայում), 4 բանկ Եվրոպայում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Կիպրոսում), 1 բանկ Անգոլայում: Բացի այդ, ՎՏԲ-ն մասնաճյուղեր և դուստր ընկերություններ ունի նաև Հնդկաստանում, Չինաստանում և Սինգապուրում: Բանկը նաև ներկայանում է Վիետնամական շուկայում, տիրապետելով Վիետնամա-Ռուսական Բանկի բաժնետոմսերի 49%-ին (Vietnam-Russia Joint Venture Bank, VRB): Բացի այդ, խումբը ներառում է մի շարք ֆինանսական և ներդրումային ընկերություններ:

ՎՏԲ Բանկը Ռուսաստանում իր գործունեյությունը սկսել է 1990 թվականից և ռուսական բանկային համակարգում հանդես է գալիս որպես երկրորդ խոշորագույն բանկ: ՎՏԲ բաժնետոմսերի 75,5%-ը պետության տիրապետության տակ է: Իսկ 24,5%-ը ազատ շրջանառության մեջ է, մի մասը վաճառվում է ռուսական բորսաներում, մյուս մասը՝ GDR-ի տեսքով դրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x