ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ կենտրոնական բանկը նախագահում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբում

23.12.2013

ՀՀ կենտրոնական բանկը 2013 թ-ի դեկտեմբերի 16-ից ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը:

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թ-ին և կազմված է 23 երկրների (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիայի և Հերցեգովինայի Դաշնություն, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Հայաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Ուկրաինա, Վրաստան) բանկային վերահսկողության մարմիններից:

ՀՀ կենտրոնական բանկը անդամակցում է խմբին 2012 թ-ից: Խումբը կարևոր հարթակ է բանկային վերահսկողների միջև սերտ համագործակցության և արդյունավետ փոխհարաբերությունների ձևավորման, ինչպես նաև վերահսկողական մեթոդների, փորձառությունների, տեղեկատվության և նորարարությունների փոխանակման համար:

Խմբին անդամակցությունը նպաստում է Եվրոպական վերահսկողական համակարգին Հայաստանի ինտեգրմանը:

Խմբի աշխատանքների շրջանակում 2014 թ-ին Հայաստանում  կազմակերպվելու է խմբի տարեկան ժողովը, ինչպես նաև անց են կացվելու սեմինարներ խմբի անդամ երկրների մասնակցությամբ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x