ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Թուրքական արժույթը դոլարի համեմատ ռեկորդային անկում է ապրել

21.12.2013

Դեկտեմբերի 20-ին թուրքական լիրան դոլարի համեմատ հասել է պատմականորեն ցածր արժեքի այն բանից հետո, երբ կրճատվել է ամերիկյան տնտեսության աջակցութունը ԱՄՆ-ի կենտրոնական բանկի կողմից ու Թուրքիայում կոռուպցիոն սկանդալ է ծագել: Այդ մասին գրում է «Le Huffington Post»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:
Թուրքիայի ազգային արժույթը օրվա սկզբին վաճառվում էր 2,091 լիրայի մակարդակում մեկ դոլարի դիմաց՝ նախորդ օրվա 2071-ի համեմատ, որը 0.8 անկում է կազմում: Եվրոն վաճառվում էր 2.088 թուրքական լիրայով՝ նախորդ օրվա  2078-ի համեմատ: Ստամբուլի ֆոնդային բորսայում գլխավոր ցուցանիշը նույնպես շարունակում է անկում ապրել(0.65 տոկոս), հետեւելով զարգացող շուկաներին:
Հինգշաբթի թուրքական շուկան մեկ օրում արդեն 3,2 տոկոս անկում էր ապրել:Ինչպես եւ մյուս զարգացող երկրները, Թուրքիայի տնտեսությունը դժվարին ժամանակներ է ապրում, երբ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարագը մայիսին հայտարարեց իր մտադրության մասին կրճատել տնտեսության աջակցությունը եւ իր արժույթը շուրջ 11 տոկոսով արժեզրկեց: Թուրքիան բողոքում է պետական բյուջեի մեծ պակասուրդից եւ մեկ տարվա ընթացքում ավելի քան 7 տոկոս գնաճից:Բացի այդ, երկիրը ցնցեց Թուրքիայի իսլամա-պահպանողական վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մերձավոր շրջապատում խոշոր հակակոռուպցիոն գործողությունը, որի թվում էին երեք նախարարների որդիներ ու պետական բանկի ղեկավար: Սկանդալը ցնցել է իշխող կուսակցությանը նախագահական եւ տեղական կառավարման ընտրությունների լարված տարուն ընդառաջ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x