ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որոշակի տարիքի վարձու աշխատողների համար նոր տարում կսահմանվի հարկային նոր պարտադիր վճարում

18.12.2013

Մեր երկրում տնտեսական կարեւոր իրադարձություն էր Մաքսային միության անդամակցության վերաբերյալ որոշումը(ՄՄ): Առայժմ հայտնի է միայն մեկ դրական կողմ է հայտնի՝ Ռուսաստանից ներկրվող ապրաքների, եւ առաջին հերթին գազի ու նավթամթերքի մաքսային տուրքերի վերացում՝ հատկացվող քվոտաների շրջանակներում: Թե ինչպիսիք են բացասական կողմերը, ցույց կտա ապագան: Այժմ շատերն են անհանգիստ, որ ՄՄ բարձր մաքսային տուրքերը երրորդ երկրներից ներկրվող ապրանքների վրա Հայաստանում կհանգեցնի ներկրման արժեքի բարձրացման:Դատելով ընթացիկ տարվա անցած շրջանի մակրոտնտեսական ցուցանիշներից՝ մեր գործերը կարծես թե լավ են ընթանում:
Իհարկե, տնտեսական ակտիվության ցուցանիշն այնքան էլ մեծ չէ՝ հունվար – հոկտեմբեր ամիսներին միայն 103.4 տոկոս, փոխարենը արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալի աճը կազմել է 107.8 տոկոս: Բայց բոլորին է հայտնի, որ արդյունաբերության բարձր ցուցանիշներըը, դրա հետ մեկտեղ նաեւ Հայաստանի արտահանման ցուցանիշները ապահովում է հիմնականում մետաղական հանքը եւ դրա առաջնային վերամշակումը:Կարեւորագույն ցուցանիշներից մեկը, այպես կոչված հասարակական բարեկեցության բարոմետրը, բնակչության մեկ շնչի հաշվով ապրանքների վաճառքի ծավալն է: Այս առումով մեզ մոտ պատկերն ամենեւին էլ հուսադրող չէ: Ընթացիկ տարվա հունվար – հոկտեմբերի տվյալներով՝ մշտական բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ առեւտրի շրջանառությունը միջինը կազմել է ամսական ընդամենը 35,7 հազար դրամ: Համարժեք է 87 դոլարի, ինչը խորհրդանշական կարելի է համարել:
Նշենք, որ մի շարք ոլորտներում ցուցանիշը միջինից էլ ցածր է:Սակայն արագ տեմպերով աճում են «բնակչության» խնայողությունները: Հոկտեմբերի վերջին երկրի առեւտրային բանկերու  բնակչության ավանդների գումարը 25.4 տոկոսով աճել է, հասել շուրջ 749.2 մլրդ դրամի (համարժեք  է ավելի քան 1.8 մլրդ դոլարի): Ավանդների բացարձակ աճը կազմել է մոտ 152.0 մլրդ դրամ (370.2 մլն դոլար):Հետաքրքիր այն է, որ արտարժութային ավանդների սահմանափակումներն առանձնապես չեն ազդում: Բնակչության ընդհանուր խնայողություններում վերջինիս մասնաբաժինը դեռ բավական բարձր  է ՝ հոկտեմբերի վերջին 68.4 տոկոս: Ընդ որում արտարժութային ժամկետային ավանդները կազմել են 59.1 տոկոս: Սա վկայում է այս խմբի ներդրողների ձգտումների մասին՝ խնայել, եւ ոչ թե սպառել, ընդ որում՝ մեր շատ քաղաքացիների կողմից սիրված արտասահմանյան արտարժույթով:
Մեր երկրում արտարժույթի ներհոսքն իրականացվում է արտաքին տրանսֆերտների շնորհիվ՝ այդ թվում ոչ առեւտրային բնույթի: Վերջիններս, որոնք ֆիզիկական անձինք ստանում են Հայաստանի առեւտրային բանկերի համակարգի միջոցով, անշեղորեն աճում են, հատկապես Ռուսաստանից: Նշենք, որ վերջինիս բաժին է հասնում ավելի քան այդ տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը, այնպես որ նրա միգրացիոն քաղաքականության որեւէ փոփոխություն կարող է լրջորեն ազդել Հայաստանի տնտեսության վրա:Ռուսաստանում, ինչպես նաեւ շատ այլ երկրներում, ներգաղթյալներին, այդ թվում աշխատանքի համար, առանձնապես չեն պատվում:
Օրինակ, վերջերս ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարը, հաղորդելով, որ ընթացիկ տարում երկրի մուտք գործելու մերժում է ստացել շուրջ 430 հազար օտարերկրացի, հավելել է, որ միգրացիան անմիջական ազդեցություն ունի ... ազգային անվտանգության վրա: Այն իմաստով, որ միգրանտների ընդհանուր թիվը հանցագործությունների համամասնության մեջ բավականին բարձր է, հատկապես Մոսկվայում: Հասկանալի է, որ նման հայտարարությունները բացասաբար են ազդում միգրանտների նկատմամբ ռուս հասարակության վերաբերմունքի վրա:Ինչ վերաբերում է հանցագործություններին, ապա մեր երկրում նույնպես դրանց աճ է նկատվում՝ հատկապես ուրիշի գույքի բռնագրավում: Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ուրիշի անձնական գույքի բռնագրավման դեպքերն աճել են 681-ով(կամ 16.7 տոկոսով):
Կողոպուտների թիվն աճել է 308 դեպքով, կամ գրեթե կրկնակի անգամ (41.0 տոկոսով): Այս փաստերը ծառայում են մեր երկրում որպես սոցիալ - տնտեսական վիճակի բարոմետր:Զանգվածային գործազրկությունը, մեր հասարակության մի հատվածի բարօրության մակարդակի նվազումը գնաճի հետեւանքով մեծացնում  են մեր հասարակության եկամուտների բեւեռայնությունը: Մի կողմից երկրում շոշափելի աղքատությունը, մյուս կողմից՝  կապիտալի կենտրոնացումը ընտրյալների ձեռքում: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար - սեպտեմբեր ամիսներին ներկրվել 26.3 հազար ավտոմեքենա, ինչը 4,2 հազարով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:Որոշակի տարիքի վարձու աշխատողների համար նոր տարում կսահմանվի հարկային նոր պարտադիր վճարում կենսաթոշակային կուտակային հիմնակադրամ՝ 5 տոկոսի չափով: Բարձր վարձատրվող մասնագետների համար սա բավականին զգալի գումար է, ինչը հարուցում է նրանց զանգվածային բողոքը: Թեեւ քիչ վարձատրվողների համար էլ հաճելի չէ գումարը խնայել հեռավոր «լուսավոր» ապագայի համար:Որպես եզրափակում նշենք, որ սա խնդիրների միայն մեկ հատվածն է, որոնց հետ միասին Հայաստանի տնտեսությունը դիմավորելու է Նոր տարին…
Ալբերտ Խաչատրյան
Լուրեր Հայաստանից - NEWS.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x