ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանը բաց է բիզնեսի համար

18.12.2013

Դեկտեմբերի 17-ին «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագիրը կազմակերպել են աշխատաժողով` նվիրված Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման նպատակով նախարարության և EDMC ծրագրի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների հանրային ներկայացմանն ու քննարկմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը:
Միջոցառման նպատակն էր թեմայի վերաբերյալ երկխոսություն ծավալել պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչների միջև, ստանալ առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա միջազգային լավագույն փորձից: Օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների նպատակն է խթանել էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանում: Փոփոխությունների արդյունքում բարենպաստ դաշտ կստեղծվի օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային առևտրի ծավալների մեծացման համար: Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը նաև կխթանի երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված իրավական ակտերի նախագծերի դրույթները: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին մաքսային ոլորտի մասով առաջարկվող փոփոխությունները: Մասնակիցները քննարկեցին էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրները` կարևորելով առաջարկվող բարեփոխումները:Դեկտեմբերի 17-ին «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (EDMC) ծրագիրը կազմակերպել են աշխատաժողով` նվիրված Հայաստանում էլեկտրոնային առևտրի խթանման նպատակով նախարարության և EDMC ծրագրի կողմից մշակված օրենսդրական փոփոխությունների հանրային ներկայացմանն ու քննարկմանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը:
Միջոցառման նպատակն էր թեմայի վերաբերյալ երկխոսություն ծավալել պետական և մասնավոր ոլորտների ներկայացուցիչների միջև, ստանալ առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ:
Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները բխում են էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա միջազգային լավագույն փորձից: Օրենսդրական փոփոխություններ են առաջարկվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներում: Փոփոխությունների նպատակն է խթանել էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանում: Փոփոխությունների արդյունքում բարենպաստ դաշտ կստեղծվի օտարերկրյա գործընկերների հետ էլեկտրոնային գործարքների կնքման և էլեկտրոնային առևտրի ծավալների մեծացման համար: Էլեկտրոնային առևտրի զարգացած համակարգը նաև կխթանի երկրում էլեկտրոնային տարբեր ծառայությունների տրամադրումը:
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների փաթեթում ներառված իրավական ակտերի նախագծերի դրույթները: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի ներկայացուցչի կողմից ներկայացվեցին մաքսային ոլորտի մասով առաջարկվող փոփոխությունները: Մասնակիցները քննարկեցին էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրները` կարևորելով առաջարկվող բարեփոխումները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x